Փաստ մեկնաբանությամբ

Վրաստանում նոր իշխանությունների օրոք հակահայկական տրամադրություններն անկում են ապրում

1 րոպեի ընթերցում

 Վրաստանում նոր իշխանությունների օրոք հակահայկական տրամադրություններն անկում են ապրում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում նոր իշխանությունների օրոք հակահայկական տրամադրություններն անկում են ապրում: Այս մասին նոյեմբերի 6-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Քաղաքական եւ իրավական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը:

«Վրաստանի նախկին իշխանությունների օրոք վրացական մամուլի մի մասը, որը ադրբեջանական «Սոկառ» ընկերությունից ստանում էին ֆինանսավորում և գովազդ, Ադրբեջանի կողմից օգտագործում էին Վրաստանում հակահայկական տրամադրությունների և նույնիսկ հիստերիայի առաջացման համար: Վրաստանի նախկին իշխանությունները նշված հարցերում ոչ պակաս ակտիվ էին», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Ջոնի Մելիքյանը:

Վրաստանի հարցերով փորձագետը հավելեց, որ նույնիսկ այսօր վրացական մամուլում առաջացող որևէ հակահայկական ալիք ուղղորդվում է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության կողմից: Քաղաքագետը հիշեցրեց, որ 2012 թ. Վրաստանի ազգային ժողովի ընտրություններում Վրաստանի ադրբեջանական կառույցներն ու ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները հիմնականում սատարում էին անցած իշխանություններին ի դեմս «Միացյալ ազգային շարժում» կուսակցությանը և Միխաիլ Սահակաշվիլիին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում