Փաստ մեկնաբանությամբ

Հակաքրդական հիստերիան օգնեց Էրդողանի կուսակցությանը ստանալ առավելագույն քվեներ. Ռուբեն Սաֆրաստյան

5 րոպեի ընթերցում

Հակաքրդական հիստերիան օգնեց Էրդողանի կուսակցությանը ստանալ առավելագույն քվեներ. Ռուբեն Սաֆրաստյան

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում լարված իրադրությունը, որ բնութագրվում է որպես հակաքրդական հիստերիա, ստեղծել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու հենց նա էլ օգտվեց դրանից, իր շուրջ համախմբեց թուրքական հասարակության ամենածայրահեղ հատվածներին եւ դրա միջոցով հասավ իր նպատակին եւ խորհրդարանում կայացած արտահերթ ընտրությունների ժամանակ ստացավ ձայների մեծամասնությունը: Նման տեսակետ հայտնեց ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում` շեշտելով, որ Էրդողանը կատարել էր չոր հաշվարկ` հույսը դնելով երկրի ծայրահեղական շրջանակների ձայների վրա: «Էրդողանի կուսակցությանը ձայն տվեցին, ոչ թե նրա համար, որ երկրում քաղաքական ճգնաժամը կանգնեցվի, այլ, քվերակեցին ծայրահեղականները, որոնք մինչ այդ ազգայնական շարժում կուսակցությանն էին ձայն տալիս: Բացի այդ, վախի մթնոլորտ ստեղծելով, ճնշելով ընդդիմությանը, կազմակերպելով հարձակումներ նրանց գրասենյակների վրա` Էրդողանը հասավ նրան, որ բնակչության այն հատվածը, որ եթե մինչ այդ քվեարկել էր «Ժողովուրդների դեմոկրատական հանրապետություն» կուսակցության օգտին, վախեցավ եւ քվեարկեց Էրդողանի օգտին: Այսինքն` հակաքրդական հիստերիան եւ վախի մթնոլորտն իր գործն արեցին»,- ասաց Սաֆրաստյանը` հավելելով, որ ընտրությունների անցկացումն ու «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հաղթանակը չի թուլացնի երկրում ճգնաժամն ու լարված իրավիճակը:

«Ճգնաժամն ու լարվածությունն իհարկե ունեն որոշ օբյեկտիվ պատճառներ: Բայց այդ լարվածությունն Էրդողանն ավելի էր ուժեղացնում: Այժմ, երբ ընտրություններն ավարտվեցին, Էրդողանը պետք է փորձի մեղմացնել լարվածությունը, բայց օբյեկտիվորեն դա նրան չի հաջողվի, քանի որ քրդերի հետ հարաբերությունները շատ վատ են, եւ ես համոզված եմ, որ կտեսնենք նաեւ քաղաքական հետապնդումներ «Ժողովուրդների դեմոկրատական հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչների դեմ: Տեսնում ենք, որ իրադրությունը մարդու իրավունքների, ազատությունների առումով շատ ծանր եւ վատ է, մեդիայի դեմ հալածանքներ են տեղի ունենում, իրավապաշտպանների դեմ` նույնպես: Վերջերս մեկնաբաններից մեկը շատ դիպուկ բան էր գրել, որ Թուրքիայի բանտերում ավելի շատ քաղաքական բանտարկյալ կա, քան Իսլամական պետության անդամներ: Այս ամենը երկրի ներսում շարունակվելու է եւ ներկա դրությամբ չեմ տեսնում ելք, թե ինչպես երկրի իշխանությունները կարող են փոխել իրավիճակը»,- ասաց Սաֆրաստյանը:

Ընտրությունների արդյունքները որեւէ կերպ որեւէ ազդեցություն կամ փոփոխություն չեն բերի նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կամ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ դիրքորոշման մեջ: Պատճառը ոչ միայն այն է, որ փաստացի երկրում ոչինչ չի փոխվել, այլեւ այն, որ Հայաստանն այսօր Թուրքիայի օրակարգում չկա: «Նրանք ժամանակ ու հնարավորություն չունեն զբաղվելու Հայաստանով, քանի որ հետաքրքրություններն ուղղված են դեպի Մերձավոր Արեւելք, Սիրիա»,- ասաց Սաֆրաստյանը:

Թուրքագետի գնահատմամբ, թեպետ Էրդողանին Եվրոպայում ընկալում են որպես դիկտատորի, նրա հետ կապերը խզել չեն պատրաստվում եւ համագործակցությունը կշարունակվի նաեւ Թուրքիա-ԵՄ հարթակում: «Էրդողանն ԱՄՆ-ի դաշնակից է, եւ այս հանգամանքը ստիպում է, որ Արեւմուտքում հանդուրժեն եւ հարմարվեն Էրդողանի դիկտատուրային եւ աչք փակեն նրա վրա: Փախստականների այս մեծ քանակությունը, որ գալիս է Եվրոպա, Թուրքիայի սահմաններով է գալիս եւ ԵՄ-ն ուզած-չուզած պետք է իր հարաբերությունները Թուրքիայի հետ այնպես կարգավորի, որպեսզի նա պայմաններ ապահովի փախստականների համար եւ նրանք չլցվեն Եվրոպա: Կախվածությունը Թուրքիայից մեծ է եւ մեծ հաշվով բոլորն էլ հասկանում են, թե ինչ է տեղի ունենում, բայց աչքերը փակում են դրա վրա:

Նոյեմբերի 1-ին Թուրքիայում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը ստացել է առավելագույն ձայներ եւ այժմ կարող է առանց կոալիցիա կազմելու ձեւավորել կառավարություն: Հունիսի 7-ին կայացած ընտրությունների ժամանակ ստացած քվեները թույլ չէին տալիս ԱԶԿ-ին միայնակ կառավարություն կազմել:

Վերլուծաբանն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացի համար անհրաժեշտ նախապայմաններ չի տեսնում

Քաղաքականություն

Վերլուծաբանն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացի համար անհրաժեշտ նախապայմաններ չի տեսնում

Հայաստանը ցանկացած հարթակում պետք է պնդի Գրանադայի օրակարգը․ վերլուծաբանը՝ Ալմաթիում Միրզոյան-Բայրամով սպասվող հանդիպման մասին

Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանը ցանկացած հարթակում պետք է պնդի Գրանադայի օրակարգը․ վերլուծաբանը՝ Ալմաթիում Միրզոյան-Բայրամով սպասվող հանդիպման մասին

Հայաստանի ու ԵՄ-ի հարաբերությունների սերտացումն ուղղված չէ Իրանի դեմ․ քաղաքագետ

Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանի ու ԵՄ-ի հարաբերությունների սերտացումն ուղղված չէ Իրանի դեմ․ քաղաքագետ

Ստոլտենբերգի հայաստանյան այցն ուներ կանխարգելիչ և ռազմավարական նշանակություն. քաղաքագետի վերլուծությունը

Փաստ մեկնաբանությամբ

Ստոլտենբերգի հայաստանյան այցն ուներ կանխարգելիչ և ռազմավարական նշանակություն. քաղաքագետի վերլուծությունը

Գալիս է մի շրջան, երբ հութիները դառնում են կարևոր և ազդեցիկ ուժ Մերձավոր Արևելքում․ արաբագետ

Փաստ մեկնաբանությամբ

Գալիս է մի շրջան, երբ հութիները դառնում են կարևոր և ազդեցիկ ուժ Մերձավոր Արևելքում․ արաբագետ

Հայ-ռուսական հարաբերություններում առկա է խորը ճգնաժամ. վերլուծաբանն անդրադարձել է վերջին զարգացումներին և հնարավոր միտումներին

Փաստ մեկնաբանությամբ

Հայ-ռուսական հարաբերություններում առկա է խորը ճգնաժամ. վերլուծաբանն անդրադարձել է վերջին զարգացումներին և հնարավոր միտումներին

ՌԴ-ում նախագահական ընտրությունների գործընթացը ոչ այնքան անձանց, որքան քաղաքական պրոյեկտների պայքար է․ քաղաքագետի վերլուծությունը

Փաստ մեկնաբանությամբ

ՌԴ-ում նախագահական ընտրությունների գործընթացը ոչ այնքան անձանց, որքան քաղաքական պրոյեկտների պայքար է․ քաղաքագետի վերլուծությունը

Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության փաստաթուղթը քաղաքական առումով անչափ կարևոր է․ փորձագետ

Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության փաստաթուղթը քաղաքական առումով անչափ կարևոր է․ փորձագետ

Իրաքյան Քրդստանը Մերձավոր Արևելքում դիտարկվում է որպես փոքր Իսրայել․ քրդագետը՝ վերջին զարգացումների և իրանական ավիահարվածների մասին

Փաստ մեկնաբանությամբ

Իրաքյան Քրդստանը Մերձավոր Արևելքում դիտարկվում է որպես փոքր Իսրայել․ քրդագետը՝ վերջին զարգացումների և իրանական ավիահարվածների մասին

Ահաբեկչությունը սպասելի էր, որովհետև ցանկանում են Իրանին ներքաշել պաղեստինա-իսրայելական կոնֆլիկտի մեջ․ իրանագետի կարծիքը

Փաստ մեկնաբանությամբ

Ահաբեկչությունը սպասելի էր, որովհետև ցանկանում են Իրանին ներքաշել պաղեստինա-իսրայելական կոնֆլիկտի մեջ․ իրանագետի կարծիքը

Վրաստանին առնչվող ԵՄ որոշումը կարող է ցուցիչ լինել նաև Հայաստանի համար․ վրացագետ

Փաստ մեկնաբանությամբ

Վրաստանին առնչվող ԵՄ որոշումը կարող է ցուցիչ լինել նաև Հայաստանի համար․ վրացագետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում