Իրադրությունը Սիրիայում

Ասադը հայտարարել է, որ ռուսաստանյան օդուժի գործողությունների արդյունավետությունը գերազանցել է բոլոր սպասումները

1 րոպեի ընթերցում

Ասադը հայտարարել է, որ ռուսաստանյան օդուժի գործողությունների արդյունավետությունը գերազանցել է բոլոր սպասումները

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանյան Օդատիեզերական ուժերի գործողությունների արդյունավետությունը Սիրիայում գերազանցել են թե սիրական, եւ թե անգամ ամերիկյան կողմի սպասումները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին ռուս խորհրդարանականների հետ հանդիպմանը հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը:

Ինչպես ՏԱՍՍ-ի հետ հեռախոսազրույցում հայտնել է ռուսաստանյան պատվիրակության անդամ, սենատոր Դմիտրի Սաբլինը, Սիրիայի նախագահը նշել է, որ սպասվում էր ահաբեկիչների դեմ պայքարում ռուսաստանյան օդուժի մասնակցության բարձր որակ, սակայն «ոչ սիրական իշխանությունները, ոչ էլ անգամ ամերիկացիները չէին սպասում, որ օդուժն այդքան արդյունավետ կգործի»:

Նրա խոսքերով, Ասադը նաեւ հայտարարել է այն մասին, որ «ահաբեկիչները սկսել են լքել Սիրիայի տարածքը» եւ «որ Սիրիայում նրանց հաղթելը շատ ավելի էժան է ու դյուրին, քան հետագայում աշխարհի այլ անկյուններում»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում