Ներկայումս թուրքական իշխանությունները ժամանակ չունեն զբաղվելու հայկական հարցով. քաղաքագետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն առաջիկայում դրական փոփոխություններ չի ակնակալում հայ-թուրքական հարաբերություններում: «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր կուսակցությունը տանում է ծայրահեղ ազգայնականության ուղով, որն ավելի ակնհայտ է դառնում առաջիկա խորհրդարանական ընտրությունների մոտենալուն պես: Ներկայումս թուրքական իշխանությունները ժամանակ չունեն զբաղվելու հայկական հարցով, իսկ մեզ ավելի շատ պետք է անհանգստացնի մեր սահմանների անմիջական հարևանությամբ ընթացող թուրք-քրդական պատերազմը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայտնեց նա`

Քաղաքագետը հավելեց, որ թուրքական ուղղաթիռների կողմից հայ-թուրքական սահմանի հատումը, ամենայն հավանականությամբ, եղել է պատահականության արդյունք: «Եթե դա արվել է մտածված, ապա ես կարծում եմ, որ մեր կողմից պետք էր բարձրաձայնել այդ փաստը` դիվանագիտական սկանդալի մակարդակով, քանի որ Հունաստանը նմանատիպ դեպքերում նույնպես դժգոհություն է արտահայտում` չնայած այն փաստին, որ Թուրքիայի հետ միասին հանդիսանում է ՆԱՏՕ-ի անդամ երկրներից մեկը»,-պարզաբանեց Մելիք-Շահնազարյանը:

Ավելի վաղ` ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը հայտնել էր, որ հոկտեմբերի 6-ին և 7-ին թուրքական ռազմական ուղղաթիռները 2-4 րոպե տևողությամբ պտտվել են Արմավիրի մարզի Բաղրամյանի հատվածում։ Մովսիսյանի փոխանցմամբ, Հայաստանի քաղավիացիայի վարչությունը թուրքական կողմից փորձել էր ճշտել, թե ինչ ուղղաթիռներ են դրանք և ինչ նպատակով են հատել սահմանը, որին ի պատասխան Անկարայի կարգավարը պնդել էր, թե ռազմական ուղղաթիռները սահմանը հատել են եղանակային վատ պայմանների պատճառով:

Հայերեն

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին