Սամվել Բալասանյանն առաջարկում է իրականացնել «Գյումրին առանց տնակների» ծրագիր

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու քաղաքապետն առաջարկում է Գյումրին տնակներից ազատելու իր՝ «Գյումրին առանց տնակների» ծրագիրը: 1988 թվականի աղետալի երկրաշարժից հետո 27 տարի է անցել, այս ընթացքում քաղաքի անօթևանների բնակարանային խնդրի լուծման մի շարք ծրագրեր իրականացվեցին, սակայն, քաղաքն այդպես էլ տնակներից վերջնականապես չազատվեց: Քաղաքում մինչ այս առկա է 3270 տնակ, որոնցից բնակեցված է շուրջ 2500-ը:

Այս առաջնային խնդրի լուծման նպատակով Գյումրու քաղաքապետն առաջարկում է բոլոր կառույցներին համախմբվել: «Պարզ է` քաղաքային բյուջեով հնարավոր չէ լուծել այս խնդիրը, քանի որ բոլոր տնակներում ապրող բնակիչներին բնակարանով ապահովվելու համար անհրաժեշտ է 40-50 մլն դոլար, սակայն, ակնհայտ է նաև, որ մենք չունենք իրավունք սպասելու: Գյումրին պետք է ուժ գտնի ներքին համախմբման ու բռունցքվելու համար, որպեսզի կարողանա իր գլխավոր խնդրի շուրջ համախմբել համայն հայությանը՝ Հայստանում և սփյուռքում: Պատրաստ եմ քննարկել ցանկացած գաղափար ու առաջարկ»,- հարցի լուծման նպատակով համախմբման առաջարկով Սամվել Բալասանը լրատվամիջոցների միջոցով դիմում է բոլորին` միևնույն ժամանակ առաջարկելով ստեղծել հիմնադրամ, որը կգործի թափանցիկ:

Այս նպատակի համար քաղաքապետի նախաձեռնությամբ կիրականացվի դրամահավաք: «Հիմնադրամում առաջին ներդրումը ես եմ անելու: Որպես ծրագրի մեկնարկ՝ ես բնակարան կնվիրեմ տնակում գտնվող բազմազավակ 1 ընտանիքի, որին կընտրենք վիճակահանությամբ»,- նշում է Սամվել Բալասանյանը՝ հայտարարելով, թե որպես քաղաքապետի պաշտոնում աշխատանքի համար աշխատավարձ չի ստանա այնքան ժամանակ, քանի դեռ կա տնակում բնակվող թեկուզ 1 գյումրեցի:

Արմենուհի Մխոյան

Հայերեն English

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Երևան

COP 17-ի շրջանակում կազմակերպության կողմից գնված գույքն ամբողջությամբ ՀՀ գույքն է և օգտագործվելու է ըստ անհրաժեշտության․ ՇՄ նախարարի տեղակալ

ՍԴ նախագահի ընտրություններում թեկնածուներից ոչ ոք չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ. կանցկացվի նոր ընտրություն

Միացյալ Նահանգները վերացրել են Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի եղբոր նկատմամբ սահմանված պատժամիջոցները

«Յագելոնիա»-ն շատ լավ թիմ է՝ հստակ խաղային ձեռագրով. Մանուել Տուլիպա

Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում է

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Իսրայելի նախագահները

«Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Տեռայի կարծիքով՝ «Յագելոնիա»-ն ձգտելու է Հայաստանի չեմպիոնի դեմ խաղում հաղթանակի հասնել

Իրաքում ակնկալում են, որ թուրքական զորքերի դուրսբերումը երկրից կավարտվի երեք ամսում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կմիավորեն ջանքերը մարզերում կրթական հնարավորությունների ընդլայնման համար