ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչության խմբավորման դեմ առաքելությանը` Ռուսաստանի միանալը կդադարեցնի երկրում ահաբեկչության տարածումը ե մահացու հարված կհասցնի ԻՊ-ին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Սամեհ Շուքրին:
«Ռուսաստանի միանալը ԻՊ-ի դեմ պայքարին, նրա հնարավորություններով ու ներուժով, դա հենց այն է, ինչ իրական ազդեցություն կթողնի Սիրիայի տարածքում ահաբեկչության սահմանափակման համար եւ կբերի այն արմատախիլ անելուն»,- ասել է նա:
ՌԴ օդուժը սեպտեմբերի 30-ին սկսել է կետային հարվածներ հասցնել ԻՊ դիրքերի ուղղությամբ: Ավիացիոն խմբի մեջ ներառված է ավելի քան 50 ինքնաթիռ եւ ուղղաթիռ: Առաջին իսկ օրվա ընթացքում ռուսական օդուժը հարվածներ է հասցրել ահաբեկիչների 12 օբյեկտների ուղղությամբ: