«ԴիջիԹեք 2015»-ի փոքրիկ գյուտարարները 10-11-ամյա աշակերտներ են

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը «ԴիջիԹեք էքսպո 2015»-ին ներկայացել է դպրոցի 6-րդ և 7-րդ դասարանցիների պատրաստած ռոբոտով, որը տարբերում է կարմիր, կապույտ և դեղին գույնի փոքրիկ գնդակները ու դրանք կրակում համապատասխան ամանի մեջ: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց 11-ամյա Նազելի Տեր-Պետրոսյանը, իրենք ռոբոտը պատրաստել են երկու օրում, օգտագործել են մեկ լուսային սենսոր, երեք շարժիչ: «Մենք ռոբոտը պատրաստել ենք այնպես, որ այն դեղին, կարմիր ու կապույտ գույները տարբերում է իրարից և դրանք գցում յուրաքանչյուրի համար նախատեսված ամանի մեջ: Առաջին շարժիչը պտտեցնում է ռոբոտը` ըստ նրա դիրքի, կարմիր գույնը սկզբնական դիրքն է, այն մնում է առջևում, կապույտ գույնի համար պտտվում է ձախ, իսկ դեղինի դեպքում` աջ: Լուսային սենսորը որոշում է գույնը, երկրորդ շարժիչը հրում է գնդակը, իսկ մյուսն օգնում է գնդակին ընկել ամանի մեջ: Ու այդպիսով ռոբոտն աշխատում է»,-սարքի աշխատանքը նկարագրեց 11-ամյա աշակերտուհին:

Նրա թիմակից 10-ամյա Սերգեյ Սանախչյանն էլ տեղեկացրեց, որ առաջիկայում կպատրաստեն ռոբոտ, որը կտեղադրվի հատուկ գծային սխեմայի վրա ու կշարժվի` ըստ այդ գծերի: Բացի այդ` պատրաստվում են ստեղծել ռուբիկ-կուբիկ հավաքող ռոբոտ:

«ԴիջիԹեք 2015»-ն անցկացվում է հոկտեմբերի 2-4-ը «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում: Միջոցառումն անցկացվում է ԻՏՁՄ-ի կողմից ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո:Միջոցառման պլատինե հովանավորը «Յուքոմ» ընկերությունն է:Եռօրյա միջազգային ցուցահանդեսին մեկ հարկի տակ են միավորվել 170 ընկերություն 10 երկրից, ակնկալվում է 40 հազարից ավելի այցելու:

Հայերեն العربية

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի

Երևանյան հռչակագիրը կարևոր քաղաքական աջակցություն է COP17-ի բանակցություններին. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանը մասնակցել է Trigger X միջազգային օպերացիային. դուրս է բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Կենսաբազմազանության ճգնաժամը պահանջում է քաղաքական առաջնորդություն. Համբարձում Մաթևոսյան