Հայաստանը խաղաղապահության շնորհիվ հավասարակշիռ քաղաքականություն է վարում գործընկերների հետ. քաղաքագետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ներգրավվածությունը միջազգային խաղաղապահության ոլորտում հնարավորություն է տալիս բալանսավորված արտաքին և ռազմական քաղաքականություն վարել համագործակից երկրների հետ: Այս մասին, մեկնաբանելով ՄԱԿ-ի խաղաղապահությանը նվիրված գագաթնաժողովին Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը, «Արմենպրես»-ին ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

«Ինչպես ցանկացած երկիր, որը մասնակցում է խաղաղապահ ծրագրերին, անվտանգություն սպառողից մենք դարձել ենք անվտանգության երաշխիքների և խաղաղապահ մեխանիզմների ծառայություն մատուցող: Այն դրական է ազդում երկրի վարկանիշի վրա, սակայն ոչ պակաս կարևորում եմ այն հանգամանքը, որ մեզ հնարավորություն է տալիս բալանսավորված արտաքին և ռազմական քաղաքականություն վարել Ռուսաստանի հետ, ՀԱՊԿ-ի շրջանակներում և ՆԱՏՕ-ի անդամ պետությունների մեր գործընկերների հետ», - նշեց Սերգեյ Մինասյանը:

Քաղաքագետը նաև լուրջ ձեռքբերում համարեց արդեն մեկ բրիգադ հայ խաղաղապահների զորամիավորման առկայությունը, որն իր դերը կարող է խաղալ Հայաստանի և ԼՂՀ-ի վրա ուղղակի սպառնալիքների դեպքում:

ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադը մի քանի օր առաջ ստացավ միջազգային հավաստագիր, համաձայն որի` ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ հավասար պայմաններում կարող է մեկ ամբողջական խաղաղապահ գումարտակ տեղակայել խաղաղապահ գործողությունների ընթացքում: Սեպտեմբերի 28-ին ՀՀ Նախագահը ՄԱԿ-ի խաղաղապահության գագաթաժողովում հայտարարեց, որ Հայաստանը ստանձնում է նոր հանձնառություն` պատրաստել և ՄԱԿ-ի առաքելություններին տրամադրել մասնագիտացված ստորաբաժանումներ:

Հայերեն English Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին