Փաստ մեկնաբանությամբ

Սահմանային լարվածության հետևանքով ադրբեջանական սահմանամերձ գյուղերը գրեթե դատարկվել են. Գագիկ Մելիքյան

2 րոպեի ընթերցում

Սահմանային լարվածության հետևանքով ադրբեջանական սահմանամերձ գյուղերը գրեթե դատարկվել են. Գագիկ Մելիքյան

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերի լարվածության հետևանքով Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում որևէ խուճապ չի եղել: Այս մասին սեպտեմբերի 10-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, ով սահմանում լարվածության օրերին եղել է Տավուշի մարզում: «Ես բոլորվին վերջերս եմ վերադարձել Տավուշի մարզից և որևէ սահմանամերձ համայնքում խուճապային իրավիճակ չեմ նկատել՝ չնայած հակառակորդի ակտիվությանը: Պետք է նշեմ, որ բավականին լուրջ խուճապային իրավիճակ է տիրում Տավուշի մարզին սահմանամերձ ադրբեջանական համայնքներում: Այդ գյուղերի բնակչության գրեթե 50 տոկոսից ավելին խուճապի մատնված փախուստի են դիմել, ինչը ադրբեջանցի զինվորներին ստիպել է փորձել ինչ-որ ձևով զսպել խուճապը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մելիքյանը:

Մելիքյանի խոսքով՝ դիտարկումները ցույց են տվել, որ ադրբեջանական սահմանամերձ գյուղերը գրեթե դատարկված են, որովհետև գյուղերում թափառում են անտեր անասուններ՝ բառաչելով, ոռնալով, ինչը վկայությունն է այն բանի, որ գյուղերի բնակիչները խուճապի մատնված փախել են իրենց բնակավայրերից: «Ես նկատել եմ, որ գիշերվա ժամերին ադրբեջանական զինվորական մեքենաները որոշ քաղաքացիների տեղափոխում են գյուղեր՝ անասուններին կերակրելու նպատակով, որից հետո նրանք անմիջապես հեռանում են: Այսինքն` իրական խուճապային իրավիճակ տիրում է հենց ադրբեջանական սահմանամերձ գյուղերում»,- ընդգծեց պատգամավորը:

Նա նշեց նաև այն համայնքների անունները, որոնց բնակիչները փախել են սահմանային լարվածության պատճառով: Խոսքը Տավուշի մարզի Այգեպար համայնքի սահմանամերձ Ալիբելի, Պառավաքարի սահմանամերձ Թաթըլու և Չինարիին սահմանակից Աղդամ գյուղերի մասին է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում