Մահապարտ ազատամարտիկները վստահեցնում են՝ Ադրբեջանը վախեցած է և պատրաստ չէ պատերազմի

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մահապարտ ազատամարտիկները վստահեցնում են, որ հայկական բանակը պատրաստ է դիմագրավել ցանկացած ոտնձգության հայրենիքի սահմանների նկատմամբ: Միևնույն ժամանակ, անդրադառնալով վերջին օրերին սահմանին տիրող լարված իրավիճակին, ազատամարտիկները նշում են, որ Ադրբեջանի ղեկավարությունը սահմանին լարվածություն ստեղծելու եղանակով փորձում է իր ժողովրդին ցույց տալ, որ իրենք պատրաստ են պատերազմի՝ չնայած իրականությունը լրիվ այլ է: Օգոստոսի 9-ին լրագրողների հետ հանդիպմանը մահապարտ ազատամարտիկների ջոկատի անդամները վստահեցրին, որ իրենք ցանկացած պահի պատրաստ են մեկնել առաջին գիծ և կանգնել հայրենիքի սահմանները քաջաբար պաշտպանող հայ զինվորների կողքին: «Մենք միշտ պատրաստ ենք բարձրանալ դիրքեր և լինել մեր զինվորների կողքին: Այս պահին նման անհրաժեշտություն չկա, քանի որ սահմանին իրավիճակը հանգիստ է: Սակայն ցանկացած լարվածության դեպքում մենք կլինենք մեր զինվորի կողքին: Պատրաստ ենք մեր 18-ամյա զինծառայողներին ավելի քիչ գործ թողնել և թույլ չտալ հակառակորդին թեկուզ մեկ քայլ առաջ գալ: Բայց պետք է նաև նշեմ, որ առաջնագծում կանգնած մեր զինծառայողները շատ պատրաստված տղաներ են: Եղել են դեպքեր, երբ մենք առաջնագիծ ենք բարձրացել և հասկացել ենք, որ ավելորդ ենք այդտեղ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց «Նիկոլ Դուման» ջոկատի հրամանատար, մահապարտ ազատամարտիկների ջոկատի անդամ Ալբերտ Պողոսյանը:

Նա ընդգծեց, որ ադրբեջանական կողմը վերջին օրերին մեծ տրամաչափի զենքեր է կիրառել՝ հիմնականում թուրքական արտադրության 120 միլիմետրանոց ականանետեր, սակայն ստացել է արժանի պատասխան հայկական զինուժի կողմից, ինչի արդյունքում նրանց ակտիվությունը մարել է: Ալբերտ Պողոսյանը ադրբեջանական կողմի ակտիվությունունից պատերազմի վտանգ չի տեսնում՝ նկատելով, որ նրանք պատերազմի պատրաստ չեն, իսկ լարվածությունը սահմանին ստեղծում են ներքին խնդիրների կարգավորման համար, քանի որ ալիևյան կլանը լիովին կորցրել է ժողովրդի վստահությունը:

Մահապարտների ջոկատի երկրորդ դասակի հրամանատարի տեղակալ Մարտին Մարտիրոսյանը ևս համակարծիք է այն մտքի հետ, որ Ադրբեջանն այս պահին պատերազմի պատրաստ չէ: «Պատերազմի տարիներին նրանք գալիս էին գայլերի ոհմակի նման, սակայն, տեսնելով հակառակորդի ուժը, շնագայլերի նման փախչում էին: Հիմա էլ նրանց մոտ ոչինչ չի փոխվել: Նրանք պատրաստ չեն պատերազմի, քանի որ դեռ վախեցած են, չունեն մարտավարություն, իսկ նրանց ամպագորգոռ հայտարարությունները միայն արտահայտում են նրանց վախը: Ադրբեջանցիները միշտ սովոր են շնագայլերի նման կծել և փախչել, նրանք չունեն այն հավատը, որ կարող են պատերազմում հաղթել: Եթե նրանք վստահ լինեն, որ կարող են հաղթել, հաջորդ վայրկյանին կխփեն: Սակայն այդ դեպքում էլ մեր տղաները քաջ են, և ես վստահ եմ, որ կկասեցնեն թշնամու ցանկացած ոտնձգություն հայրենիքի սահմանների նկատմամբ»,- ընդգծեց Մարտիրոսյանը:

Մահապարտների ջոկատի առաջին դասակի հրամանատար Գագիկ Մինասյանն էլ նկատեց, որ արցախյան ազատամարտի տարիներին իրենք ավելի շատ զինված էին հայրենասիրական ոգով և անգամ որսորդական հրացանն իրենց համար շատ մեծ նշնակություն ուներ: «Այսօրվա դրությամբ մեր զինվորները շատ լավ զինված են և հայրենասիրական ոգով, և զենքով»,- եզրափակեց Մինասյանը:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում