Մշակույթ

Ֆիլհարմոնիկ նվագախումբը Ցեղասպանության տարելիցին նվիրված համերգներով հանդես կգա երեք երկրներում

2 րոպեի ընթերցում

Ֆիլհարմոնիկ նվագախումբը Ցեղասպանության տարելիցին նվիրված համերգներով հանդես կգա երեք երկրներում

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված հյուրախաղերով հանդես կգա Լեհաստանում, Գերմանիայում և Իտալիայում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը տեղեկացրեց, որ երաժիշտներին սպասվում են շատ պատասխանատու հյուրախաղեր: «Երկու համերգով նոյեմբերի 27-29-ը կգնանք Լեհաստան, երեք համերգով նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը Իտալիա և երեք համերգով Գերմանիա` դեկտեմբերի 2-3-ն ընկած ժամանակահատվածում: Բոլոր համերգները հեղինակավոր, մեծ դահլիճներում են անցնելու: Շատ լավ կազմակերպիչներ ունենք»,-նշեց Էդուարդ Թոփչյանը:

Մաեստրոն հավելեց, որ հյուրախաղերի ճանապարհածախսը հոգում է հայկական կողմը: «Մեր ճանապարհածախսը միշտ տվել է մեր պետությունը, առանց որի անկարելի կլիներ այսպիսի նվագախումբ տեղափոխելը: Հսկայական ծախսեր են: Մեր երկիրը միշտ մեզ սատար է կանգնում, դրա շնորհիվ կարողանում ենք շրջագայել և մեծ հաջողությունների հասնել`ի շահ երկրի և նվագախմբի: Շատ շնորհակալ եմ»,-ընդգծեց Էդուարդ Թոփչյանը:

90-րդ հոբելյանը բոլորած նվագախումբն այս տարի հասցրել է Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված համերգներով հանդես գալ բազմաթիվ երկրներում: Մեծ արձագանքներ են ունեցել հատկապես նվագախմբի` ԱՄՆ-ի և Մեքսիկայի հյուրախաղերը, որոնք տեղի են ունեցել այս տարվա մայիսին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում