Քաղաքականություն

Ֆլանդրիայի խորհրդարանի անդամն անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանի լարված իրավիճակով

2 րոպեի ընթերցում

Ֆլանդրիայի խորհրդարանի անդամն անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանի լարված իրավիճակով

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ադրբեջանական սահմանին վերջին մեկ շաբաթվա ընթացքում տեղի ունեցող դեպքերը մտահոգիչ են Բելգիայի կազմում գտնվող Ֆլանդրիայի ռեգիոնալ խորհրդարանի անդամ Քարիմ վան Օվարմեյրի համար, ով ուշադրությամբ հետեւում է զարգացումներին:

«Ցանկացած տարածաշրջանում իրավիճակի ապակայունացումը մենք ընկալում ենք բացասական, քանի որ ապակայունացումը բերում է լուրջ վտանգների»,- «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան նշեց խորհրդարանականը` հավելելով, որ իր գործընկերների մի ստվար զանգվածը տեղյակ չէ, թե իրականում ինչ է կատարվում հայ-ադրբեջանական սահմանին: «Կան շատ ավելի գլոբալ հարցեր, օրինակ տնտեսական ճգնաժամը Հունաստանում կամ ներգաղթյալների խնդիրը, եւ խորհրդարանականները հիմնականում կարդում են այն լուրերը, որոնք թերթերի առաջին էջերում են: Այն նյութերը, որոնք սովորաբար թերթերի վերջին էջերում են, մնում են ուշադրությունից դուրս: Այս առումով, դուք` լրագրողներդ շատ մեծ անելիք ունեք, որպեսզի ձեր երկիրը խնդիրը միջազգային լսարան ունենա»,- ասաց խորհրդարանականը:

Սկսած օգոստոսի 31-ից հակառակորդը կրակի է տակ է պահում Տավուշի մարզի ավելի քան 20 գյուղ: Համաձայն ՀՀ ՊՆ հաղորդագրությունների` հակառակորդն օգտագործել է 60,80 եւ 120 մմ տրամաչափի ականանետեր, դիպուկահարներ: Այդ օրերի ընթացքում հայկական կողմն ունեցել է կորուստներ. 7 հոգի, այդ թվում նաեւ քաղաքացիներ, վիրավորումներ են ստացել, եւս 3 զինծառայող` զոհվել է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում