Ադրբեջանի զինուժը վերջին շրջանում սկսել է կիրառել ավելի խոշոր տրամաչափի զինատեսակներ. փորձագետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քարոզչության ոլորտի հետազոտող Կարեն Վրթանեսյանը հայ- ադրբեջանական սահմանային հերթական լարվածության և նախկին սրացումների միջև տարբերություն է տեսնում միայն Ադրբեջանի կողմից կիրառվող ռազմական զինատեսակների փոփոխության մեջ: «Ադրբեջանի զինված ուժերը վերջին շրջանում սկսել են կիրառել ավելի խոշոր տրամաչափի զինատեսակներ: Ադրբեջանը ոչ այնքան դիմում է լայնածավալ գործողությունների, այլ իրականացնելով ռազմական տեղային գործողություններ` փորձում է ճնշում գործադրել ինչպես հայկական հասարակության և իշխանության, այնպես էլ միջազգային հանրության վրա: Ադրբեջանի թիրախային լսարանը արդեն սովոր է նման գործելաոճին, և նրանք ստիպված են լինում պարբերաբար կրկնել այս սադրիչ գործողությունները»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին նշեց նա` հավելելով, որ ադրբեջանցիները քայլ առ քայլ փորձում են լարել մթնոլորտը, սակայն շատ լավ հասկանում են, որ լայնածավալ պատերազմական գործողությունների վերսկսումը իրենց համար շատ լուրջ հետևանքների կարող է հանգեցնել:

Վերջին օրերին ադրբեջանական կողմն ինտենսիվորեն խախտում է հրադադարի ռեժիմն ինչպես ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում, այնպես էլ Հայաստան-Ադրբեջան սահմանագծում: Մասնավորապես, Տավուշի մարզում հակառակորդը կրակ է բացում նաև խաղաղ բնակչության ուղղությամբ: Հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով զոհվել է ՀՀ զինված ուժերի պայմանագրային զինծառայող` Հայկ Թևոյանը, վիրավորվել Կոթի համայնքի երկու քաղաքացիական անձ` մայր և որդի Նազիկ ևՌազմիկ Թումանյանները:

Հայերեն

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին