Արտահերթ ընտրություններով Էրդողանը ձգտում է նոր ձայներ կորզել, սակայն հարցումները գուժող են Թուրքիայի նախագահի համար. Սաֆրաստյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը նախապես հաշվարկված էր Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից: Էրդողանը հույս ունի մի քանի տոկոսով ավելացնել «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) հավաքած ձայները՝ դրանք հասցնելով 45-46 տոկոսի: Այդ կերպ նա կկարողանա ստեղծել միատարր կառավարություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

«Հակաքրդական հիստերիա ծավալելով և գործողություններ իրականացնելով քրդերի դեմ՝ Թուրքիայի նախագահը հույս ունի հետ բերել պանթուրքիստական Ազգայնական շարժում կուսակցության ձայների մի մասը, որը նա կորցրել էր 2013 թվականին քրդերի հետ սկսած խաղաղ գործընթացի արդյունքում: ԱԶԿ-ի գործողություններն այն ժամանակ խիստ քննադատության արժանացան ԱՇԿ-ի կողմից կողմից, որն էլ դրա հաշվին ավելացրեց իր ձայները»,- հայտնեց թուրքագետը:

Բացի այդ, Թուրքիայի նախագահն ակնկալում է իր կողմ գրավել քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը (ԺԴԿ) ձայն տված թուրքերին: «Մոտավոր հաշվարկներով՝ քրդամետ կուսակցության հավաքած 13 տոկոս ձայների երկու տոսկոսը եղել են լիբերալ թուրքեր: Քրդերի հետ հարաբերությունները սրելով՝ Էրդողանը փորձում է ստանալ նաև այդ երկու տոկոսի ձայնը՝ ցույց տալով, որ իրենց ձայնը տալով քրդական կուսակցությանը՝ նրանք գործում են պետության դեմ»,- հավելեց Սաֆրաստյանը:

Արևելագիտության ինստիտուտի տնօրենը, սակայն, չի կարծում, որ Էրդողանը կկարողանա հաջողության հասնել իր նկրտումներում: Այս մասին են վկայում նաև օգոստոսի 27-ին երեք անկախ թուրքական վերլուծական կենտրոնների անցկացրած հարցումների տվյալները, որոնց համաձայն՝ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը չի հավաքում իր նպատակադրված 45 տոկոս ձայնը: Իսկ քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը, որն առաջին անգամ էր առաջադրվել խորհրդարանական ընտրություններում, նույն տվյալների համաձայն, ընդհակառակը, ուժեղացել է իր դիրքերը:

Դեռևս երկու ամիս կա մինչևԹուրքիայի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը. դրանք տեղի կունենան առաջիկա նոյեմբերի 1-ին:

Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ստացել էր ձայների 40,66 տոկոսը, քեմալական Ժողովրդահանրապետական կուսակցությունը (ԺՀԿ)` 25,13 տոկոսը, «Ազգայնական շարժում» կուսակցությունը (ԱՇԿ)` 16,45 տոկոսը, իսկ քրդական ԺԴԿ-ն` 12,96 տոկոսը:

Ստացած ձայների արդյունքում թուրքական մեջլիսում ԱԶԿ-ն ստացել էր 258 պատգամավորական մանդատ, ԺՀԿ-ն` 132, իսկ ԱՇԿ-ն և ԺԴԿ-ն` 80-ական մանդատ:

Գրանցված 56 միլիոն 608 հազար 817 քվեարկողից հունիսի 7-ի ընտրություններին մասնակցել էր ընտրազանգվածի 83,92 տոկոսը:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում