Հասարակական

Ծովինար գյուղում տեղադրվեց Ջուղայի ոչնչացված խաչքարերից մեկի կրկնօրինակը

2 րոպեի ընթերցում

Ծովինար գյուղում տեղադրվեց Ջուղայի ոչնչացված խաչքարերից մեկի կրկնօրինակը

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի անտառում իրենց ուսումնամարզական հավաքներն են անցկանցում «Պատանի երկրապահ» կառույցի անդամները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` օգոգսոստի 22-ին ճամբարում, բացի ոսւումնամարզական հավաքից, պատանիները մասնակցեցին խաչաքարի բացման արարողությանը: Ճամբարի տարածքում տեղադրված խաչքարը Ջուղայի ոչնչացված խաչքարերից մեկի կրկօրինակն է:

Արցախում տեղադրվել է նմանատիպ տասը խաչքար, որոնց բացումները կատարվելու են առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Պատանի երկրապահ» կառույցի ղեկավար, լեյտենանտ Վարդուհի Մարոնյանը շեշտեց, որ հունիսի 1-ից մեկնարկած ուսումնամարզական հավաքներին մասնակցել է շուրջ 5 հազար երկրապահ: «Ուսումնամարզական հավաքներին ընդգրկված են մանկավարժներ, բժիշկներ, տարբեր ոլորտի մասնագետներ, ովքեր երեխաների համար դասընթացներ են անցկացնում»,- ասաց Մարոնյանը` հավելելով, որ ճամբարում կազմակերպվում են տարատեսակ սեմինարներ, գիտաժողովներ, մասնակիցները հանդիպում են ճանաչված հասարակական գործիչների, մտավորականների հետ:

Ադրբեջանի կառավարության կողմից կազմակերպված` միջնադարյան հայկական խաչքարերի վերջին բնաջնջման դեպքը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում եղել է 2005-2006 թվականներին, երբ ոչնչացվեց Ջուղա քաղաքի հայկական գերեզմանոցը։ Այնտեղ գտնվող խաչքարերն ավերվեցին ծանր տեխնիկայի օգտագործմամբ, իսկ գերեզմանոցի տարածքը վերածվեց հրաձգադաշտի։ 1998-ից մինչ օրս Նախիջևանում ոչնչացվել են ավելի քան 27 հազար խաչքարեր և հայկական կոթողներ։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում