Զեկույց այն թուրքերի մասին, ովքեր 1915թ.-ին օգնության ձեռք մեկնեցին հայերին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռաուլ Վալենբերգի միջազգային հիմնադրամը և Քլարկի համալսարանի Հոլոքոստի և ցեղասպանության ուսումնասիրության Սթրասլեր կենտրոնի Գալուստեան/Մուգար ամբիոնը պրոֆեսոր Թաներ Աքչամի հետ նախաձեռնել են մի մեծ հետազոտություն: Այդ ընդարձակ հետազոտության նպատակն այն թուրքերի և քրդերի մասին տեղեկություններ հավաքելն է, ովքեր օգնության ձեռք են մեկնել Հայոց ցեղասպանությունից տուժածներին:

Ռաուլ Վալենբերգի միջազգային հիմնադրամի հիմնական առաքելությունն է բացահայտել փրկության և համերաշխության մասին չպատմված պատմությունները: «Մուսուլման փրկիչների հարցը, ովքեր ամեն ջանք գործադրել են 20-րդ դարի սկզբում հայերին փրկելու համար, չուսումնասիրված ասպարեզ է, որ դեռ պետք է բացահայտվի»,-նշվում է հիմնադրամի կայքում տեղադրված զեկույցի նախաբանում:

«Մեզ համար մեծ պատիվ է մեր ուժերը միավորել աշխարհահռչակ թուրք պատմաբան և սոցիոլոգ Թաներ Աքչամի հետ, ով ջանք չի խնայել` փորձելով իրար համապատասխանեցնել հայերի և թուրքերի պատմածները, ինչպես նաև Քլարկի համալսարանի Հոլոքոստի և ցեղասպանության Սթրասլեր կենտրոնի նրա ամբիոնի հետ:

Սա յուրատեսակ փորձ է` գտնելու և մեծարելու այն բազմաթիվ թուրքերին և քրդերին, ովքեր օգնության ձեռք են մեկնել իրենց հայ հարևաններին մարդկության ամենամութ ժամանակաշրջաններից մեկում: Վալենբերգի հիմնադրամը նույնն անում է Հոլոքոստի հետ կապված: Չարիքի վրա կենտրոնանալու փոխարեն, մեր ՀԿ-ն ձգտում է ընդգծել այն կանանց և տղամարդկանց համերաշխության ոգին, ովքեր հաճախ վտանգի են ենթարկել իրենց սեփական կյանքը` մյուսներին փրկելու համար: Սա մեր պարտքն է այդ փրկիչների առջև, և ամենից առաջ մեր պարտավորությունը երիտասարդ սերնդի առջև, որը պետք է տեղյակ լինի այս օրինակների մասին:

Այս առնչությամբ իրականացված հետազոտությունը մանրակրկիտ ձևով և ջանասիրաբար իրականացվել է մահմեդական (թուրքական և քրդական) նահանգներում, որտեղ տեղի են ունեցել ամենաշատ սպանությունները, և որտեղ պատմությունների մեծ մասը սերնդեսերունդ են փոխանցվել բանավոր կերպով:

Ինչպես խոստացել էինք, ուսումնասիրությունը հիմա արդեն հրատարակված և ներկայացված է հանրության դատին, որպեսզի մասնագետները և հասարակ ընթերցողները կարողանան ծանոթանալ դրան և իրենց կարծիքը հայտնել:

Բարության ճանաչումը մեր առաքելության հիմնասյուներից է, և մենք վստահ ենք, որ այս մանրազնին ուսումնասիրությունը մեզ թույլ կտա նոր անուններ ավելացնել փրկիչների ցանկում»,-ասված էՌաուլ Վալենբերգի միջազգային հիմնադրամի զեկույցում:

Հայերեն English Русский

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին

COP17 միջազգային համաժողովի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը

Յուրաքանչյուր հաջորդ առաջնություն նախապատրաստություն է Օլիմպիական խաղերի համար. Արայիկ Հարությունյան

Հայկական բնության մասին պատմող այգի՝ Երևանի սրտում