Պատժամիջոցների վերացումից հետո Իրանը չի կորցնի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ. իրանագետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ու Իրանի միջեւ ստորագրված բարձրավոլտ երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարության վերսկսման վերաբերյալ պայմանագիրը նոր հարթակ է հայ-իրանական հարաբերություններում: Իրանագետ Վարդան Ոսկանյանի փոխանցմամբ` Վիեննայում ձեռք բերված համաձայնությունից եւ Իրանի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու որոշումից հետո, Հայաստանը հարեւան երկրներից առաջինն է, որ նման ծրագիր է ստորագրում ԻԻՀ-ի հետ:

«Հետեւաբար, օրակարգից դուրս են այն մտավախությունները, որ ՀՀ-ն Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումից հետո կկորցնի հետաքրքրությունը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Ոսկանյանը`հավելելով, որ ԻԻՀ Մեջլիսի պատգամավորների նախաձեռնությունն այն մասին, որ Ուրմիա լիճը չորացումից փրկելու համար Հայաստանից ջուր տեղափոխվի, նույնպես շատ կարեւոր է:

Իրանագետը խորհուրդ է տալիս հայ-իրանական հարաբերությունները զարգացնել անկախ հանգամանքից, թե ինչպես են զարգանում Իրանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունները: Ըստ Ոսկանյանի` Իրանի եւ Ադրբեջանի միջեւ գոյություն ունեն տնտեսական հարաբերություններ եւ դրանք շատ առումներով համարվում են առաջնային, սակայն երկու երկրների հարաբերություններում նկատվում է վստահության պակաս:

Հայաստանի ու Իրանի միջեւ ստորագրված բարձրավոլտ երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարության վերսկսման վերաբերյալ պայմանագիրը ստորագրվել է անցյալ շաբաթ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստում հայտարարեց, որ շինարարական աշխատանքները կսկսվեն արդեն մոտ օրերս: էլեկտրահաղորդման գծի կառուցման համար անհրաժեշտ 117 միլիոն դոլարի մեծ մասը՝ 91 միլիոնը, հատկացնելու է Իրանի Արտահանման զարգացման բանկը, շինարարությունը տևելու է 18 ամիս:

Հայերեն

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին