Պատանի հայ երաժիշտը դաշնակահարների 5-րդ միջազգային մրցույթի մրցանակակիր է դարձել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնի 2-րդ դասարանի աշակերտ Հարություն Մելիքյանը Իսպանիայի Գրանադա քաղաքում անկացված «Մարիա Հերերո 2015» դաշնակահարների 5-րդ միջազգային մրցույթում արժանացել 2-րդ մրցանակի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հուլիսի 20-24-ը կայացած մրցույթին հանդես է եկել 26 երկրի 67 մասնակից:

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ մրցույթին մասնակցած պատանի երաժիշտը հանդես է եկել Լ. Վ. Բեթհովենի «Ռոնդո», Է. Գրիգի «Թիթեռնիկ», Ի. Բերկովիչի «Վարիացիաներ Պագանինիի թեմաներով», Պ. Չայկովսկու «Վալս», Ա. Բաբաջանյանի «Հումորեսկ» ստեղծագործությունների կատարումներով:Պատանի երաժիշտ-կատարողների ելույթները գնահատել է անվանի երաժիշտներից կազմված հեղինակավոր ժյուրին:

Հայերեն English Русский

Արգիշտի Դարբինյանը ընտրվել է ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ

Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռն արտակարգ իրավիճակի և առևանգման ազդանշան է տվել և ուղևորվել Սաուդյան Արաբիա

Ղազախստանը և Գերմանիան ստորագրել են 2 միլիարդ դոլարի ավելի քան 30 առևտրային փաստաթուղթ

Պենտագոնը 20 մլրդ դոլարի պայմանագիր է կնքել Boeing-ի հետ՝ վեցերորդ սերնդի կործանիչների արտադրության համար

ՀՀ ՇՄ փոխնախարարն ու Շվեդիայի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության զարգացմանն առնչվող մի շարք ուղղություններ

ՊԵԿ-ը բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության նոր դեպքեր

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ

Զովունիում գտնվող 690 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Փեզեշքիանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փորձում են ներքին պառակտումներ սերմանել Իրանում

ՀՀ ՏԿԵ փոխնախարարն ու «Ճանապարհային դեպարտամենտ»-ի տնօրենն այցելել են Կոտայքի և Լոռիի մի շարք ճանապարհաշինական տեղամասեր