Հուլիսի 22-ի միջոցառումների անոնս

8 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

22 հուլիս, 2015

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

12:00-ին

ՀՀ առողջապահության նախարարության կոլեգիայի մեծ դահլիճում

Տեղի կունենա մամուլի ասուլիս: Բանախոսները կներկայացնեն շաքարային դիաբետով հիվանդ երեխաների և մեծահասակների դեղերով ապահովմանն ուղղված՝ առողջապահության նախարարության քաղաքականությունն ու իրականացված քայլերը:

12:00-ին

ՀՀ գյուղատնտեսության նախարարության խորհրդակցություն

ների սենյակում

Տեղի կունենա ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում կներկայացվեն պտուղ-բանջարեղենի մթերումների և արտահանումների ընթացիկ արդյունքները:

12:00-ին

«Անելիք» բանկի գլխամասային գրասենյակում /Վարդանանց 13/

Բանկի ավանդատուների մասնակցությամբ տեղի կունենա «Թեժ Ամառ» ավանդատեսակի ակցիայի խաղարկությունը:

13:15-ին

Ազգային փոքրամասնություն

ների մշակույթի կենտրոնում (Սարյան 22, փոստատան 15-րդ հարկ)

Հայաստանի ազգային փոքրամասնությունները կիրականացնեն քննարկում Սահմանադրական բարեփոխումների շուրջ: Քննարկվելու է, թե Սահմանադրության նոր նախագիծը ինչ փոփոխություններ է առաջարկում ազգային փոքրամասնություններին: Զեկույցով հանդես կգա ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դոցենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու Ռուստամ Մախմուդյանը:

11:00-ին

«Հայելի» ակումբի

Հյուրն է Ազգային անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: Թեմա՝ «Սահմանադրական փոփոխություններ»:

11:00-ին

Մեդիա կենտրոնում

Տեղի կունենա քննարկում «Ինչպիսի՞ն է կոռուպցիոն իրավիճակը Հայաստանում և ԵՄ Արևելյան գործընկերության երկրներում 2015-ին» թեմայով: Բանախոսներ՝ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյան, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի վարչության անդամ Մարատ Ատովմյան:

11:00-ին

«Հենարան» ակումբում

Կհյուրընկալվի պատմաբան Գևորգ Յազիչյանը: Թեմա՝ «100-ամյա տարելիցից հետո ինչո՞ւ է մարել Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացը»:

12:00-ին

«Զարկերակ» մամուլի ակումբում

Տեղի կունենա ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի ասուլիսը: Թեմա՝ «Սահմանադրական բարեփոխումներ: Աշխարհաքաղաքական զարգացումներն ու դրանց ֆոնին ՀՀ քաղաքական դրսևորումները»: Բանախոսը կանրադառնա հարակից այլ հարցերի ևս:

12:00-ին

«Փաստարկ» մամուլի ակումբի

Հյուրն է «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ Նաիրա Մկրտչյանը: Թեմա՝ «Հոգևոր առաջնորդների հնարավորությունները արդի հակամարտությունների հանգուցալուծման համատեքստում»:

12:00-ին

«Մեդիա նախաձեռնություն

ների կենտրոն»-ում (Արշակունյաց 3, 3-րդ հարկ)

Տեղի կունենա «Բի-Բի-Սի»-ի «Հիշելով հայկական ջարդերը» (Remembering the Armenian Massacres) վավերագրական ֆիլմի ցուցադրությունը: Ցուցադրությանը հաջորդելու է քննարկում ֆիլմի համահեղինակ Լարա Պետրոսյանի հետ: «Բի-Բի-Սի»-ի թղթակից Լարա Պետրոսյանի մեծ պապը այն քչերից է, ում հաջողվել է փրկվել եւ նոր կյանք սկսել հայրենիքից հեռու: Մի դար անց Լարան այցելում է իր նախնիների քաղաքը Թուրքիայում: Նրան է միանում «Բի-Բի-Սի Թուրքիա»-ի լրագրող Ռենջին Արսլանը, ով փորձում է բացահայտել, թե ինչ հետք են թողել հայերը Թուրքիայում: «Հիշելով հայկական ջարդերը» ֆիլմը հեռարձակվել է «Բի-Բի-Սի» հեռուստաընկերությամբ այս տարվա ապրիլի 24-ին: Ֆիլմը անգլերեն է, տեւողությունը՝ 40 րոպե:

12:00-ին

«Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում

Տեղի կունենա տարվա գրքի շնորհանդեսը` «Բաքվի ջարդեր. 1905 թ.»: Գրքում զետեղված են 1902-1904 թվականներին Բաքվի նահանգապետ Ալեքսանդր Նովիկովի անձնական օրագրում արձանագրված պատմական փաստերը, որոնք նոր լույս են սփռում 1905թ. Բաքվում տեղի ունեցած իրադարձությունների վրա: Գիրքը հրատարակվել է Ռուսաստանում՝ մեծ տպաքանակով: Շնորհանդեսին ներկա են լինելու գրքի հրատարակման նախաձեռնողները, այդ թվում՝ «Անտիտոպոռ» լրատվական-վերլուծական կենտրոնի մեկնաբան Վադիմ Հարությունովը:

12:00-ին

«Բլից ինֆո» մամուլի ակումբի

Հյուրն է «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը: Թեմա՝ «Արագաչափերի թվաքանակի ավելացումը նպաստում է վթարների թվի նվազեցմանը»:

12:00-ին

«Հայելի» ակումբի

Հյուրն է դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը: Թեմա՝ «Ամառային սննդակարգի կազմակերպում»:

12:00-ին

«Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում

Հայաստանի ազատ ոճի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը կխոսի Ստեփան Սարգսյանի մրցաշարում հայ ըմբիշների ելույթների և հավաքականի հետագա անելիքների մասին:

13:00-ին

«Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում

Մասնագետները կանդրադառնան հուլիսի 2-ին ՀՀ կրթության և գիտության նախարարի կողմից ստորագրված «Ազգային երգ ու պար» առարկան Հայաստանի Հանրապետության ևս 100 հանրակրթական ուսումնական հաստատություններում ներդնելու հրամանին։ Թեմա՝ «Որքանո՞վ է «Ազգային երգ ու պար» առարկան նպաստում աշակերտների գեղագիտական դաստիարակությանը ու հայացքների ձևավորմանը. առակայի նպատակը, ուսուցման մեթոդները, իրականացման խնդիրները»։

11:00-ին

Sputnik-Արմենիա մուլտիմեդիոն միջազգային մամուլի կենտրոնում (Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոն, 4-րդ հարկ)

Տեղի կունենա մամուլի ասուլիս` նվիրված օգոստոսի 29-ից մինչև հոկտեմբերի 4-ը Հայաստանում կայանալիք՝ Սանկտ Պետերբուրգի «Իմպերիալ» շապիտո-կրկեսի շրջագայությանը։ Սանկտ Պետերբուրգի շապիտո-կրկեսի հյուրախաղերը նվիրված են Հայաստանի ժողովրդական արտիստ, «տխուր աչքերով» հայտնի ծաղրածու Լեոնիդ Ենգիբարյանի 80-ամյակին։ Մամուլի ասուլիսին ԶԼՄ-ների ներկայացուցիչներին կբաժանվեն կրկեսի մասին տեղեկատվական թերթիկներ և տեսահոլովակներ։ Մամուլի ասուլիսի մասնակիցներ` Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի տնօրեն, ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան խորհրդատու Մարկ Կալինին, Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար, Հայաստանում«Իմպերիալ» կրկեսի ծրագրի ղեկավար Սոս Պետրոսյան, «Իմպերիալ» շապիտո-կրկեսի պրոդյուսերի տեղակալ Անդրեյ Միտաչկին։

Հայերեն Русский