Օրեր առաջ հակառակորդի կրակոցներից պայթել է Չինարիի գազատարը. այս պահին իրավիճակը հանգիստ է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում իրավիճակը վերջին օրերին հանգիստ է եղել. հակառակորդի կողմից գյուղերի ուղղությամբ կրակոցներ չեն հնչել: Հուլիսի 8-ի երեկոյան հակառակորդը ակտիվ կրակոցներ է արձակել Չինարի գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով պայթել է գազատար խողովակը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը նշեց, որ գազատարի պայթյունի հետևանքով տուժածներ չեն եղել, իսկ համայնքի գազամատակարարումը հաջողվել է շատ արագ վերականգնել: «Հուլիսի 8-ի երեկոյան 18:00-ին պայթել է գազատարը, իսկ հուլիսի 9-ի առավոտյան 05:00-ին գազամատակարարումը վերականգնել ենք: Վերջին օրերին իրավիճակը հանգիստ է, գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն եղել»,- ասաց Սաղոյանը:

Ներքին Կարմիրաղբյուր համայնքի ղեկավար Սամվել Կամենդանտյանն էլ նշեց, որ իրավիճակը սահմանին հանգիստ է. գյուղի ուղղությամբ վերջին օրերին կրակոցներ չեն եղել: «Չգիտեմ՝ դիրքերում ինչ վիճակ է, սակայն գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն եղել»,- նշեց նա:

Սահմանամերձ Այգեպար համայնքում էլ իրավիճակը հանդարտ է: Համայնքի ղեկավար Անդրանիկ Այդինյանը նույնպես փաստեց, որ հակառակորդի կողմից ակտիվություն չի նկատվում. իրավիճակը հանգիստ է, կրակոցներ գյուղի ուղղությամբ չկան:

Հայերեն English Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ