Տնտեսություն

Նվազագույն աշխատավարձն այսօրվանից կկազմի 55 հազար դրամ

1 րոպեի ընթերցում

Նվազագույն աշխատավարձն այսօրվանից կկազմի 55 հազար դրամ

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նվազագույն աշխատավարձը հուլիսի 1-ից ավելանում է 5 հազար դրամով` կազմելով 55 հազար դրամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` համապատասխան փոփոխությունը կատարվել էր «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում 2014 թվականին:

ՀՀ ազգային ժողովի որոշմամբ` 2015թ. սոցիալական ոլորտին պետական բյուջեով հատկացվել էր 385 մլրդ դրամից ավելի գումար կամ պետական բյուջեի ընդհանուր ծախսերի ավելի քան 29 տոկոսը: Բացի այդ՝ սոցիալական ոլորտին բյուջեից լրացուցիչ հատկացվել էր 41 մլրդ դրամ՝ պայմանավորված աշխատավարձերի բարձրացմամբ:

Աշխատվարձերի նախորդ բարձրացումը եղել էր 2014 թվականի հունվարի 1-ից` երբ նվազագույն աշխատավարձը 45 հազար դրամի փոխարեն դարձավ 50 հազար դրամ: Իսկ ավելի վաղ, 2013թ. հուլիսի 1-ից Հայաստանում նվազագույն աշխատավարձը բարձրացել էր 10 հազար դրամով՝ 35 հազար դրամից դառնալով 45 հազար դրամ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում