Հռոմի պապը քննադատել է գերտերությունների պահվածքը Հայոց ցեղասպանության ժամանակ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը կիրակնօրյա պատարագի ժամանակ մեղադրել է աշխարհի գերտերություններին 20-րդ դարի ընթացքում աշխարհում տեղի ունեցած կոտորածները կանխելու գործում ձախողվելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Times.com-ը, Ֆրանցիսկոսն անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը, Երկրորդ աշխարհամարտի տարիներին, ինչպես նաև ստալինյան վարչակարգի ժամանակաշրջանում գրացված մեծաթիվ զոհերի փաստին, ինչի նկատմամբ գերտերությունները շարունակում էին այն ժամանակ լուռ մնալ:

«Նախորդ դարի ընթացքում այնքան շատ, միլիոնավոր հայեր մահացան: Սակայն որտե՞ղ էին գերտերություններն այդ ժամանակ»,- նշել է Հռոմի պապը: Նա ընդգծել է, որ հասկանում է ներկայիս երիտասարդներին, ովքեր դժվարանում են վստահել աշխարհին:

Անդրադառնալով Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Լեհաստանում մահվան ճամբարներին` Ֆրանցիսկոսը նշել է. «Գերտերություններն ունեին լուսանկարիչներ այն երկաթուղային գծերից, որտեղով գնացքները տանում էին մարդկանց Աուշվից` սպանելու հրաներին, քրիստոնյաներին, համասեռամոլներին, բոլորին: Ինչո՞ւ նրանք չէին ռմբահարում այդ ուղիները»:

Հռոմի պապը, խոսելով ստալինյան ժամանակաշրջանի մասին, արձանագրել է նաև այդ տարիներին մեծ թվով զոհերի փաստը: Նա նշել է, որ ժամանակակից աշխարհում ամեն բան արվում է փողի համար: Ֆրանցիսկոսը քննադատել է բոլոր նրանց, ովքեր խոսում են խաղաղության մասին, սակայն արտադրում կամ վաճառում են զինամթերք:

Հայերեն English Русский

Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 միլիոն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետական բյուջե․ Էկոնոմիկայի նախարար

Պուտինն ու Թրամփը քննարկել են Ուկրաինայի հակամարտության կարգավորումը, Իրանի շուրջ իրավիճակը և տնտեսական համագործակցությունը

Վարչապետն Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը կարևոր քայլ է համարում Հայաստանի տնտեսության զարգացման համար

ՀՀ ՊՆ-ն հայտնել է զինծառայողի մահվան դեպքի մասին

Վանաձորում անցկացվել է կանանց նկատմամբ բռնության կանխարգելմանն ուղղված հանրային նախաձեռնություն

Զապորոժիեում ռուսական ավիահարվածների հետևանքով ութ մարդ է զոհվել, այդ թվում՝ երեխաներ

ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների ուսումնական ծրագրերի կատարելագործմանը

Երևանը տոնում է 2808–ամյակը․ Տիգրան Ավինյանը հրավիրել է միասին նշելու քաղաքի օրը

Պանամայում երկրաշարժից առնվազն 27 մարդ է տուժել, վնասվել է ավելի քան 400 շինություն

ՀԷՑ-ի մարզային մասնաճյուղերին կտրամադրվեն 25 նոր մեքենա և երեք ավտոաշտարակ