Հասարակական

ԵՊՀ ռեկտոր վերընտրվեց Արամ Սիմոնյանը

2 րոպեի ընթերցում

ԵՊՀ ռեկտոր վերընտրվեց Արամ Սիմոնյանը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Երևանի պետական համալսարանի ռեկտոր վերընտրվեց Արամ Սիմոնյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ որոշումը կայացվեց հունիսի 19-ին՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստում, որին մասնակցեց նաև ՀՀ Նախագահ, ԵՊՀ կառավարման խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է հոգաբարձուների խորհրդի որոշման մասին:«ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը ԵՊՀ ռեկտորի պաշտոնում ընտրեց պրոֆեսոր Արամ Սիմոնյանին»,-նշել է նախարարը:

Արամ Սիմոնյանը ծնվել է1955 թվականին Հայաստանի հանրապետության Սյունիքի մարզի Գորիս քաղաքում: Սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում, այնուհետև Մոսկվայի ԽՍՀՄ ԳԱ պատմության ինստիտուտում: 2006 թվականի մայիսից ԵՊՀ ռեկտոր է:

Հեղինակ է ութ տասնյակ գիտական աշխատանքների, որոնցից երեքը մենագրություններ են: Գիտական հետազոտությունները վերաբերում են հայ ժողովրդի 19-րդ դարի երկրորդ կեսի և 20-րդ դարասկզբի պատմության հիմնահարցերին` մասնավորապես պատմական վիճակագրությանը, արդյունաբերական կապիտալի, ինչպես նաև Արցախի և Զանգեզուրի 1917-1921 թթ. պատմության խնդիրներին: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է վեց թեկնածուական ատենախոսություն: Մասնակցել է բազմաթիվ միջազգային և հանրապետական գիտաժողովների: Բազմիցս հրավիրվել է Իտալիայի, Բելգիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իսպանիայի, ԱՄՆ-ի և աշխարհի մի շարք այլ երկրների գիտակրթական կենտրոններ,որտեղ զբաղվել է գիտակրթական գործունեությամբ:Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում