Հասարակական

Քըրք Քըրքորյանի կտակի համաձայն` նրան վերջին հրաժեշտը կտան Լոս Անջելեսում

2 րոպեի ընթերցում

Քըրք Քըրքորյանի կտակի համաձայն` նրան վերջին հրաժեշտը կտան Լոս Անջելեսում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայազգի միլիարդատեր Քըրք Քըրքորյանի կտակի համաձայն` հուղարկավորությունը տեղի կունենա Լոս Անջելեսում` ընտանիքի և մոտ հարազատների նեղ միջավայրում: Այս մասին«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց«Կալիֆորնիա կուրիեր» թերթիհրատարակիչ եւ խմբագիրՀարութ Սասունյանը: «Կլինի ոչ հանրային, փակ հուղարկավորություն, որին կմասնակցենընտանիքի անդամները և մոտ հարազատները:ՔըրքՔըրքորյանը շատ չէր սիրում լինելհանրային վայրերում. նրա անունով շենքեր, հաստատություններ չեք տեսնի, միշտ առանձին էր անում ամեն ինչ: Նրա ցանակությունն է եղել, որ հուղարկավորությունը լինի ոչ մարդաշատ»,- հայտնեց Հարութ Սասունյանը:

98 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկահայ գործարար, միլիարդատեր, բարերար Քըրք Քըրքորյանը: Մահվան բոթը հաստատել է Քըրքորյանի «Տրասինդա Քորփորեյշնի» նախագահ և գործադիր տնօրեն Էնթոնի Մանդեկիքը: Քըրքորյանը մահացել է երկուշաբթի երեկոյան՝ Բեվերլի Հիլլզի իր տանը:

Քըրք Քըրքորյանը ծնվել է 1917թ. հունիսի 6-ին Ֆրեզնո քաղաքում: Զբաղվել է հյուրանոցային շինարարությամբ, կինո և ավտոմոբիլային արտադրությամբ: Սպիտակի երկրաշարժից հետո և ՀՀ շրջափակման ու տնտեսական ճգնաժամի տարիներին «Հայաստան» համահայկական հիմնադրամի տարբեր ծրագրերին նվիրաբերել է ավելի քան 20 մլն դոլար: 1996թ. կրկնապատկել է Լոս Անջելեսի հեռուստամարաթոնի ընթացքում հավաքած գումարը` Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի շինարարությանը հատկացնելով մոտ 4 մլն դոլար: 2001-ից նրա «Լինսի» հիմնադրամը 200 մլն դոլարի արժողության ծրագրեր է իրականացրել ՀՀ-ում ավտոճանապարհների վերակառուցման, մշակութային հաստատությունների նորոգման, աղետի գոտու վերականգնման ուղղությամբ: Հայաստանի Ազգային հերոս է: Պարգևատրվել է «Հայրենիք» շքանշանով:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում