Վերոնիկա Զոնաբենդը կին գործարարներին խորհուրդ տվեց հավատալ իրենց սկսած գործին և սիրով կատարել այն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գործարար միջավայրում հաջողության հասնելու համար կին ձեռներեցները պետք է մտածեն ապագային ուղղված գործունեություն ծավալելու մասին: Այս կարծիքին է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի (IDeA ) համահիմնադիր Վերոնիկա Զոնաբենդը, ով ելույթ ունեցավ Երևանում անցկացվող Կանանց ձեռներեցության միջազգային համաժողովում:

Զոնաբենդը համաժողովի մասնակցող կին գործարարներին խորհուրդ տվեց զարգացնել ձեռներեցության ոգին, լինել կարեկցող ու հավատալ իրենց սկսած գործին: «Ուզում եք հաջողության հասնել, պետք է հավատաք այն ամենին, ինչ նախաձեռնել եք: Դրա հետ մեկտեղ անհրաժեշտ է խստապահանջություն և հավասարակշռվածություն: Եթե բիզնեսն ուղղված է ապագային, ապա պետք չէ մոռանալ երիտասարդների մասին, որոնց համար ձեր նախաձեռնությունը պետք է հետաքրքիր լինի: Եվ ամենակարևորը` ցանկացած գործ պետք է կատարել սիրով, որովհետև միայն այդպես կարելի է հասնել այն ամեինին, ինչին չեն կարողանում հասնել մյուսները»,- ասաց IDeA հիմնադրամի համահիմնադիրը:

Համաժողովին մասնակցում էր նաև Արժույթի միջազգային հիմնադրամի երևանյան գրասենյակի ղեկավար Տերեսա Դաբան Սանչեսը, ով ներկայացրեց աշխարհում կանանց ձեռներեցությանը վերաբերող տվյալներ: «Ամբողջ աշխարհում կանանց մասնակցությունը բիզնես միջավայրում ավելի ցածր է: Աշխարհի բնակչության կեսից ավելի կանայք են, սակայն նրանց մասակցությունը աշխատանքի շուկայում գրեթե 25 տոկոս է: Աշխարհում կա միտում, որ աղքատ երկրներում կանայք ավելի շատ են աշխատում, իսկ միջին եկամուտներ ունեցող երկրներում, ինչպես, օրինակ, Հայաստանում, ավելի թույլ է կանանց ներգրավվածությունը»,- ասաց ԱՄՀ ներկայացուցիչը:

Նա հայտնեց, որ տարբեր վերլուծություններով` կանայք հիմնականում ներգրավված են փոքր և միջին բիզնեսում, քանի որ մեծ ժամանակ են տրամադրում ընտանիքին: «Որոշ երկրներում, օրինակ, երխաներին խնամելու համար արձակուրդ են տալիս, ոչ միայն կանանց, այլև տղամարդկանց: Պետք է նշել, որ այն երկրներում, որտեղ մատչելի է երեխաների խնամքը, մեծ է կանանց ներգրավվածությունը տնտեսության մեջ»,- ասաց նա և ընգծեց, որ մեկ անձին բաժին ընկնող ՀՆԱ-ն մեծ է այն տնտեսություններում, որտեղ շատ են ձեռներեց կանայք:

Հայերեն English

Գազայի կառավարությունը հայտնել է, որ Իսրայելը դիտավորյալ խոչընդոտում է լարվածության թուլացմանը

Բանակային խաղերում ՀՀ ՊՊԾ թիմը զբաղեցրել է երկրորդ տեղը

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 10/08/26

Ասիական ինդեքսներ - 10/08/26

Հանրային քննարկման է ներկայացվել Կապանի ֆուտբոլի մարզադաշտի տարածքի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու որոշման նախագիծը

Կիևը Թեհրանին չի համոզել, որ իրանական նավին հասցված հարվածը կանխամտածված չի եղել. Բաղայի

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՔՊ-ն առաջադրել է Վիլեն Գաբրիելյանի թեկնածությունը

Կոնգոյում էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 4200-ը

Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցակցրել սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման ուղղությամբ աշխատանքների վերաբերյալ

Ազգային ժողովի խմբակցությունների միջև բաշխվել են մշտական հանձնաժողովների նախագահների և տեղակալների պաշտոնները