Սարդարապատի հուշահամալիրն աշխարհի ամենագեղեցիկ կամարների տասնյակում է

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սարդարապատի հուշահամալիրը ընդգրկվել է «Աէրոֆլոտ»ռուսական ավիաընկերության ամսագրի՝ աշխարհի ամենագեղեցիկ կամարների ցանկում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ամսագրի մայիսյան համարում «Հաղթողների պատվին» խորագրի ներքո ներկայացվել են տարբեր երկրներում վեր խոյացող կամարները, որոնք աչքի են ընկնում իրենց առանձնակի գեղեցկությամբ:

«Աէրոֆլոտի» կազմած ցանկում առաջին տեղում է Մոսկվայի Հաղթական դարպասը: Սարդարապատի հուշահամալիրի հետ միասին ցանկում են նաև իտալական Ռիմինի առողջարանային քաղաքում տեղակայված Օգոստոս կայսեր կամարը, Ելիսեյան դաշտերում կանգնեցված կամարը, Մարմարե կամարը՝ Լոնդոնում, Քիշնևի Հաղթանակի կամարը, Անկախության կամարը՝ Բուխարեստում, Ժողովուրդների բարեկամության կամարը՝ Կիևում, Բարսելոնայի Հաղթական կամարը, Կուրսկի Հաղթական կամարը:

Հայերեն Русский

Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցը բացելու պայմանների մասին

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը ու Չեխիայի դեսպանը քննարկել են ՀՀ–ԵՄ գործակցությունը և տարածաշրջանային զարգացումները

Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդը

Նոյեմբերի 3-ի միջոցառումների անոնս

Նպաստով բարեկեցություն չի կարող լինել. Թորոսյանը պարզաբանել է անապահովության գնահատման նոր համակարգի սկզբունքները

Կենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվում

Թբիլիսիում հետիոտնային կամրջի վրա բռնկված հրդեհը մարվել է

Ճապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճը

Ֆրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաները

Թրամփը հայտարարել է, որ ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում իր աշխատակազմի անդամներին կանխարգելիչ ներում կշնորհի