Քաղաքականություն

Սիրիայի նախագահը և ՀՀ արտգործնախարարը կարևորել են ահաբեկչության դեմ միասնական պայքարի անհրաժեշտությունը

2 րոպեի ընթերցում

Սիրիայի նախագահը և ՀՀ արտգործնախարարը կարևորել են ահաբեկչության դեմ միասնական պայքարի անհրաժեշտությունը

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը մայիսի 27-ին ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին և նրա գլխավորած պատվիրակությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, հանդիպման ընթացքում կողմերը շեշտել են Սիրիայի և Հայաստանի միջև խորը արմատավորված պատմական հարաբերությունների կարևորությունը և ընդգծել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման անհրաժեշտությունն` ի շահ երկու երկրների և տարածաշրջանի:Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը կարևոր դեր է վերապահել Հայաստանի կառավարությանը ահաբեկչության դեմ պայքարում, նաև ընդգծել է տարածաշրջանի իրական պատկերն արևմտյան երկրներին ներկայացնելու անհրաժեշտությունը:

«Տառապանքների միջով, որով անցել է հայ ժողովուրդը, այսօր անցնում է սիրիացի ժողովուրդը` սպանության նույն գործիքով, միայն տարբեր ճանապարհով և նպատակներով»,-ասել է Ասադը: Նաշեշտել է Թուրքիայի վտանգավոր դեր խաղալու հանգամանքը` նշելով, որ միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Թուրքիայի վրա` դադարեցնելու իր ապակառուցողական գործողությունները:

Իր հերթին Էդվարդ Նալբանդյանը դատապարտել է ահաբեկչական հանցագործությունները սիրիացիների դեմ` նշելով, որ սպառնալիքը պահանջում է միասնական և լուրջ ջանքեր ներդնել ահաբեկչության դեմ պայքարելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում