Քաղաքականություն

Հայաստանի, Ռուսաստանի եւ Բելառուսի դիվանագետները Դամասկոսում մայիսի 9-ին նվիրված ընդունելություն են կազմակերպել

1 րոպեի ընթերցում

Հայաստանի, Ռուսաստանի եւ Բելառուսի դիվանագետները Դամասկոսում մայիսի 9-ին նվիրված ընդունելություն են կազմակերպել

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՊՐԵՍ: Դամասկոսում Հայաստանի, Ռուսաստանի եւ Բելառուսի դեսպանությունները համատեղ նշել են Մեծ Հաղթանակի 70-ամյակը: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Նովոստի» գործակալությունը:

«Սիրիացիները գնահատում են խորհրդային ժողովրդի հաղթանակը ֆաշիզմի նկատմամբ: Նրանք զուգահեռներ են անցկացնում Մեծ Հայրենական պատերազմի եւ այն իրավիճակի միջեւ, որ այսօր կա Սիրիայում: Այսպիսի միջոցառումների անցկացումն այստեղ անհրաժեշտ է, եւ հաճելի է, որ մենք այս միջոցառումը կազմակերպել ենք մեր հայ եւ բելառուս ընկերների հետ»,- պատմել է Սիրիայում ՌԴ դեսպան Ալեքսանդր Կինշակը:

Եղբայրական պետությունների քաղաքացիներին շնորհավորելու են եկել մի քանի դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, Սիրիայում ՄԱԿ-ի ռազմական ուժերի հրամանատարը եւ Սիրիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ֆեյսալ Միկդադը: Վերջինս լրագրողներին ասել է, որ ֆաշիզմի նկատմամբ հաղթանակը դա աշխարհի բոլոր ժողովուրդների տոնն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում