Հայ համայնքը կարևոր դերակատարում ունի Գլենդելի զարգացման հարցում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Կալիֆորնիայի Գլենդել քաղաքի քաղաքային խորհրդի անդամ, Գլենդելի նախկին քաղաքապետ Էյլին Գիվենսի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել Երևան այցելելու և ապրիլի 24-ին հայ ժողովրդի հետ միասին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հարգելու համար:

«Այս տարին առանձնահատուկ է համայն հայության համար, քանի որ նշվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Մենք անկեղծորեն շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր այսօր մեր կողքին են ու մեզ հետ միասին հարգանքի տուրք են մատուցում միլիոնուկես անմեղ նահատակների հիշատակի առջև»,- ընդգծել է քաղաքապետը: Տարոն Մարգարյանը նաև շնորհակալություն է հայտնել Գլենդելի քաղաքային խորհրդին՝ հայ համայնքի նկատմամբ մշտապես ցուցաբերվող աջակցության և ուշադրության համար:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Էյլին Գիվենսն իր հերթին, առանձնակի կարևորելով հայ համայնքի ակտիվ գործունեությունը, ընդգծել է, որ այն իր ուրույն և կարևոր դերակատարումն ունի Գլենդելի զարգացման հարցում: «Շուրջ 800 հազար բնակչություն ունեցող Գլենդել քաղաքի 80 տոկոսը հայեր են, և պետք է խոստովանեմ, որ նրանք իրենց կարևոր դերակատարումն ունեն քաղաքի զարգացման գործում: Հայ համայնքի կողմից այս օրերին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվել և կազմակերպվում, որոնք, անշուշտ, չափազանց կարևոր են: Գլենդելի քաղաքային խորհուրդը ևս մեծ պատասխանատվությամբ ընդունեց 2015թ. ապրիլը Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման ամիս հայտարարելու մասին հռչակագիրը, որը նույնպես յուրօրինակ խոնարհում է Ցեղասպանության զոհերի հիշատակի առջև»,- նշել է Էյլին Գիվենսը:

Հանդիպման ավարտին Գլենդել քաղաքի քաղաքային խորհրդի անդամ, Գլենդելի նախկին քաղաքապետ Էյլին Գիվենսը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին է փոխանցել Գլենդելի քաղաքային խորհրդի կողմից ընդունված վերոնշյալ հռչակագիրը:

Հայերեն Русский

Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է

Իրանի ու Ինդոնեզիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ

Պակիստանի վարչապետն ու Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

ԱՄՆ-ի հետ հակամարտությունը երբեք չի ավարտվի Թեհրանի կապիտուլյացիայով․ Մոհամմադ Ղալիբաֆ

Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել․ Անդալուսիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել

Վրաստանում ընդդիմադիր գործիչը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման դատարանի շենքը հրկիզելու փորձի համար

Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները

Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը

Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին

Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի