Քարդաշյանների այցը զբոսաշրջության զարգացման լավագույն նվերն է Հայաստանի համար. The New York Times

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկահայ հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի, նրա ընտանիքի և հայտնի ռեփեր Քանյե Ուեսթի այցը Հայաստան հայտնվեց համաշխարհային մամուլի ուշադրության կիզակետում: Ամերիկյան The New York Times-ը, անդրադառնալով Քարդաշյանների այցին, նշել է, որ այն զբոսաշրջության խթանման լավագույն նվերն է, որ մինչս օրս ստացել է Հայաստանի Հանրապետությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պարբերականը նշում է, որ պատմական հայրենիք կատարած ճանապարհորդության ընթացքում հեռուստատեսային աստղն ընտանիքի անդամների հետ այցելել է պատմական կարևոր նշանակություն ունեցող մի քանի վայրեր և պարբերաբար գրառումներ կատարել Ինսթագրամի իր էջում, որը մոտ 30 մլն հետևող ունի: Իսկ նրա հետ Հայաստան այցելած քրոջը` Քլոե Քարդաշյանին, Ինսթագրամի էջում հետևում է 19 մլն մարդ:

Միաժամանակ The New York Times-ը նկատում է, որ դեպի Հայաստան զբոսաշրջիկներ ներգրավելու համար Ինսթագրամում հատուկ բացված էջ չկա:

Ութօրյա այցելության ընթացքում հայտնի ընտանիքը եղել է Մայր Հայաստանի հուշարձանի մոտ, ապա հանդիպել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ում հետ քննարկվել է 20- րդ դարում Օսմանյան թուրքերի կողմից իրականացված զանգվածային կոտորածների զոհերի 100-րդ տարելիցի ոգեկոչմանը հարցը: «Պատիվ էր հանդիպել Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ով արտահայտեց իր հպարտությունն այն կապակցությամբ, որ մենք հպարտ հայեր ենք և չենք մոռացել մեր արմատները»,- Ինսթագրամում նման գրառում է կատարել Քիմ Քարդաշյանը:

Քույրերն այցելել են նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Եղել են նաև Գյումրիում, որը համարվում է հայտնի ամերիկահայ իրավաբան Ռոբերտ Քարդաշյանի նախնիների հայրենի քաղաքը: Իսկ վերջին օրը Քանյե Ուեսթը Կարապի լճում հանպատրաստից կազմակերված համերգով հրաժեշտ է տվել իր կնոջ հայրենիքին` անմոռանալի գիշեր պարգևելով հայաստանցիներին:

The New York Times-ը նաև գրում է, որ Քարդաշյանների հիշարժան այցի ընթացքում Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում ապրիլի 12-ին Հայոց ցեղասպանության100-րդ տարելիցին նվիրված պատարագ է մատուցել, աշխարհի ուշադրությունը հրավիրելով հայ ժողովրդի պատմության ամենամութ էջի վրա: Պատարագին ներկա են եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը,Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը, ինչպես նաև հայ կաթոլիկների պատրիարք Ներսես Պետրոս XIX-ը: Պատարագի ընթացքում Հռոմի Ֆրանցիսկոս պապը 1915 թվականի հայերի կոտորածներն անվանել է «20-րդ դարի առաջին ցեղասպանությունը», որից բարկացած Թուրքիան հետ է կանչել Վատիկանում իր դեսպանին:

Հայերեն English Русский

Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են ԱԽՏՀ գագաթնաժողովում ՌԴ-ԱՄՆ-Չինաստան եռակողմ հանդիպման հնարավորությունը

ՀՀ վարչապետը ժամանել է Փարիզ

Զարուհի Բաթոյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանն ու Իրանը բարեկամական մթնոլորտում քննարկում են բոլոր հարցերը. Սարգիս Խանդանյան

Թրամփը Սպիտակ տան իր մի քանի օգնականի 45 000 դոլար է նվիրել տոների կապակցությամբ. AP

Քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել Գագիկ Խաչատրյանի առանձնատան խուզարկությունից

Պատգամավորը չի բացառել սահմանազատման շուրջ պայմանավորվածության տրամաբանությունից որոշակի շեղումը՝ պայմանավորված ԹՐԻՓՓ-ի իրագործմամբ

ՆԱՏՕ-ի ակտիվությունն Արկտիկայում սպառնալիք է ստեղծում Ռուսաստանի անվտանգության համար. ՌԴ ԱԳՆ

Կառավարության նիստի օրը փոխվել է

Հայաստանում մի շարք ճանապարհներին առաջիկա օրերին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի