ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ռուսաստանի Դաշնության պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը մարտի 30-31-ն աշխատանքային այցով կլինի Հայաստանում: Ինչպես հաղորդուն է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքսը»: Այցի շրջանակում Նարիշկինը կհանդիպի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանի եւ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:Ռուսաստանից Հայաստան ժամանող պատվիրակությունը կմասնակցի Հայրենական պատերազմի հաղթանակի 70 ամյակին նվիրված գիտաժողովին եւ կլոր սեղան-քննարկմանը, որը կանցկացվի «Եվրասիական տնտեսական հեռանկար» ֆորումի շրջանակում:
«Արմենպրես»-ի տեղեկություններով` ռուսական պետդումայի մեկ այլ պատվիրակություն, որն ավելի վաղ կժամանի, մարտի 28-ին հարգանքի տուրք կմատուցի Գյումրիում զոհված Ավետիսյանների ընտանիքի անդամների հիշատակին: Նրանց սպանության գործով մեղադրվում է ռուսական բազայի զինծառայող Վալերի Պերմյակովը: