Ըմբիշ Վոլոդյա Ֆրանգուլյանը` Եվրոպայի չեմպիոն

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանի Վալբրժիխ քաղաքում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում ազատ ոճային 61 կգ քաշային Վոլոդյա Ֆրանգուլյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն:

Եզրափակիչում Ֆրանգուլյանը 8:3 հաշվով պարտության է մատնել ուկրաինացի Անդրեյ Սվիրիդին:

Մեդալի արժանանալու հնարավորություն է ունեցել նաև 70 կգ քաշային Իշխան Պողոսյանը, սակայն երրորդ տեղի համար պայքարում երևանցի ըմբիշը չի կարողացել հաղթել բելառուս Ալեքսանդր Կարպաչին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ըմբշամարտի ֆեդերացիան:

Նախօրեին արծաթե մեդալ է նվաճել 74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը: Ազատ ոճայինները մինչև 23 տարեկանների Եվրոպայի անդրանիկ առաջնությունում նվաճել են մեկական ոսկե և արծաթե մեդալ:

Հայերեն English Русский

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

ԿԸՀ-ն «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակից 29 անձի պատգամավորի մանդատ է տրամադրել

ԿԸՀ նախագահը հայտնեց Հայաստանի նոր խորհրդարանի առաջին նիստի օրը

ՌԴ Պետդուման օրենք է ընդունել, որն արգելում է հանցագործություն կատարած ներգաղթյալներին քաղաքացիության տրամադրումը

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

ԿԸՀ-ն ՔՊ-ի ընտրական ցուցակից 64 անձի պատգամավորի մանդատ է տրամադրել

2027-ից կարգելվեն պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ սպասքի շրջանառությունը. տնտեսվարողները մտահոգված են

Ղրղզստանի տարածքը պետական սահմանի ճշգրտումից հետո մեծացել է՝ հասնելով 20 միլիոն հեկտարի

Հութիները բոլոր նավերից պահանջել են չմտնել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներ

ՌԴ-ն և Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների հետևանքով զոհերի և վիրավորների մասին