ՌԴ մուտքի արգելանք ունեցող հայերի 30 տոկոսի հայտերը բավարավել են

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ռուսաստան մուտք գործելու արգելանք ստացած ՀՀ քաղաքացիների 30 տոկոսի դիմումները ՌԴ միգրացիոն ծառայությունը վերանայում և բավարարում է: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ միգրացիան ծառայության պետ Գագիկ Եգանյանը: «Մեր գործընկերները ՌԴ-ում պատրաստակամություն են հայտնել դիմումի հիման վրա վերանայել անձի խնդիրը: Արդեն 5500 ՀՀ քաղաքացի դիմել է, ուսումնասիրվել են նրանց դիմումները: Պատասխանների 30 տոկոսը դրական է՝ այսինքն արգելանքը վերացվել է»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Եգանյանը:

Նրա խոսքով՝ մուտքի արգելանքը դրվել է ՌԴ օրենսդրության պահանջները խախտելու պատճառով: Նշելով, որ վերջին երկու տարում ՌԴ-ն օրենսդրությունն անընդհատ խստացնում է՝ ծառայության պետը նկատեց, որ յուրաքանչյուր երկիր իր օրենսդրությունը ծառայեցնում է իր ներքին խնդիրների լուծմանը: «Այս ճանապարհով նաև նրանք փորձում են պայքարել անկանոն միգրացիայի դեմ: Սա ուղղված չէ Հայաստանի դեմ, այն ուղղված է խախտումներ թույլ տված օտարերկրացիների դեմ, որոնց թիվը կազմում է ավելի քան երեք միլիոն, այդ թվում ՀՀ քաղաքացիներ»,- ասաց Եգանյանը:

Անդրադառնալով Եվրասիական տնտեսական միության շրջանակում խնդիրը կարգավորելուն՝ Եգանյանն ասաց, որ ԵՏՄ-ն դյուրացնում է աշխատանքային միգրանտների հետ կապված գործառույթները, աշխատատեղ զբաղեցնելու հարցում մեր և ՌԴ քաղաքացին ՌԴ-ում ունեն նույն հավասար իրավասարությունները:

Հայերեն Русский

Ստեղծվել է աշխատանքային խումբ հայկական երկաթուղու կոնցեսիոն կառավարման արդյունավետության հետ կապված խնդիրներին լուծում առաջարկելու նպատակով

Եվրախորհրդարանի ղեկավարը կոչ է արել խստացնել այցագրային սահմանափակումները ՌԴ քաղաքացիների համար

Ներկայացվում է կենսաբազմազանության պահպանությանն ուղղված գործողությունների գնահատման զեկույցը

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 15/10/26

Ասիական ինդեքսներ - 15/10/26

Լավրովը Ֆիդանի հետ քննարկել է առևտրատնտեսական և էներգետիկ համագործակցությունը

Հայկ Կոնջորյանը և Հաոլիանգ Սյուն քննարկել են ՀՀ ԱԺ-ՄԱԶԾ համագործակցության առաջնահերթությունները

Պակիստանի դպրոցում տանիքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 33-ի

Լավրովն առաջարկել է «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումն անցկացնել Ադրբեջանում, այնուհետև՝ Երևանում

35 տարվա վստահություն. IDBank-ը տոնում է հաճախորդների հետ