Դաունի սինդրոմով Լեոյի հայ մայրիկը ցանկանում է տեղափոխվել Նոր Զելանդիա. Stuff.co.nz

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դաունի համախտանիշով ծնված Լեոյի մայրըˋ հայազգի Ռուզաննա Բադալյանը, միացել է երեխայի հորˋ նորզելանդացի Սամուել Ֆորեսթի հետ և մտադիր է տեղափոխվել Նոր Զելանդիա: «Արմենպրես»-ի փոխանցմամբˋայս մասին հայտնում է Stuff.co.nz կայքըˋ վկայակոչելով իր աղբյուրները: Զույգը մտադիր է երեխային մեծացնել Օքլենդում: Կայքի հաղորդմամբˋ Ռուզան Բադալյանը դիմել է Նոր Զելանդիայում բնակվելու թույլտվություն ստանալու համար:«Նրանք ցանկանում են երեխային մեծացնել Նոր Զելանդիայում, սակայն ամեն ինչ կախված է նրանից` Նոր Զելանդիայի միգրացիոն ծառայությունը դա օրինական կհամարի՞, թե ոչ»,- ասել է անանուն աղբյուրը:

Ֆորեսթն իր պատմությունը տեղադրել էր «GoFundMe»-ի դրամահավաք իրականացնող կայքում, որի արդյունքում հանգանակվել էր ավելի քան 664 հազար դոլար: «GoFundMe»-ի խոսնակը նշել, է որ իրենք չեն կարող մեկնաբանելˋ արդյո՞ք զույգը կեղծ պատմություն է ներկայացրել դոնորներին, թե ոչ: «Եթե նվիրատուները որևէ մտահոգություն ունեն այս արշավի կապակցությամբ, նրանք ցանկացած պահի կարող են կապ հաստատել մեզ հետ և փոխհատուցում պահանջել»,- ասել է խոսնակը:

2015 թվականի տարեսկզբին համաշխարհային և հայկական մամուլը ցնցեց նորզելանդացի Սամուել Ֆորեսթի պատմությունը, ով իր հայազգի կնոջը մեղադրում էր դաունի համաշխտանիշով ծնված իրենց նորածին երեխային նրա ծնունդից` հունվարի 21-ից 1 շաբաթ անց, հրաժարվելու մեջ: Նրա խոսքով, Բադալյանի ընտանիքը ամաչում էր, որ երեխան դաունի համախտանիշով է ծնվել: Երեխայի մայրըˋ Ռուզանա Բադալյանը, պատասխանել էր ամուսնուն «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով` նշելով, որ Լեոն ավելի լավ կյանք կունենա Նոր Զելանդիայում, որտեղ պայմանները շատ ավելի լավն են, քան իր հարազատ Հայաստանում:Նրա խոսքովˋ ինքը բախվել էր «կյանքի ամենադաժան որոշման հետ»:

Հայերեն English

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին

ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու ԵՀ գլխավոր տնօրենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումն ու առևտրի դիվերսիֆիկացումը