Սերբիայի նախագահը պետական բարձր պարգև` Ոսկե մեդալ է շնորհել Բաբկեն Սիմոնյանին

3 րոպեի ընթերցում

ԲԵԼԳՐԱԴ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բանաստեղծ, թարգմանիչ, սերբագետ, մշակույթի գործիչ Բաբկեն Սիմոնյանի անունը շուրջ երեք տասնամյակ հայտնի է Հայաստանում և Սերբիայում: Նա ինը գրքի և ավելի քան 800 հոդվածների, թարգմանությունների, գրախոսությունների և ուղեգրությունների հեղինակ է: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, սերբերեն, սլովակերեն, ուկրաիներեն, բուլղարերեն, ռումիներեն, էստոներեն, իտալերեն, հունգա­րերեն, ֆրանսերեն, անգլերեն:

1975 թվականից զբաղվում է հայ-սերբական մշակութային կապերով: Այն ամենը, ինչ արել մինչ օրս հայ-սերբական գրական եւ մշակութային կապերի բնագավառում, բազում տարիների անմնացորդ ուսումնասիրությունների, ազնիվ մղումների, համոզմունքների եւ նպատակային գործունեության արդյունք է: Իր ստեղծագործական լավագույն տարիները` կյանքի կեսից ավելին Բաբկեն Սիմոնյանն անմնացորդ ու շռայլորեն ծառայեցրել է հայ-սերբական մշակութային կապերի զարգացմանն ու ամրապնդմանը:

Բաբկեն Սիմոնյանն իր գրական-մշակութային բեղուն գործունեության համար բազմիցս արժանացել է տարբեր մրցանակների ու պետական պարգևների: Սերբիայի Հանրապետության նախագահ Տոմիսլավ Նիկոլիչի հրամանով, մեր հայրենակցին վերջերս շնորհվել է Սերբիայի Հանրապետության բարձրագույն պետական պարգև` Ոսկե մեդալ` ստեղծագործական աշխատանքի 40-ամյակի առթիվ և հայ-սերբական գրական ու մշակութային կապերն ամրապնդելու գործում ձեռք բերած ակնառու հաջողությունների համար:

Սերբիայի Հանրապետության պետականության տոնի առթիվ, նախագահական պալատում, ի թիվս անվանի այլ մտավորականների, Սերբիայի Հանրապետության նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը Բաբկեն Սիմոնյանին հանձնել է Սերբիայի Հանրապետության պետական բարձր պարգև` հանրապետության Ոսկե մեդալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ոսկե մեդալ ստանալու առիթով Բաբկեն Սիմոնյանն ասել է. «Երախտագիտությամբ ու հպարտությամբ ընդունեցի Սերբիայի Հանրապետության պետական բարձր պարգևը, որ անձամբ շնորհեց նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը: Այդ մեդալը կհարստացնի իմ ստեղծագործական կենսագրությունը: Նման ամեն մի պարգև նոր գործ ձեռնարկելու լավ խթան է, նաև` անմոռանալի իրադարձություն է իմ կյանքում, իսկ մյուս կողմից` մեծ պատասխանատվություն հայ և սերբ ժողովուրդների առջև: Հայաստան կվերադառնամ հրաշալի տպավորություններով և կշարունակեմ Աստծո կողմից ինձ տրված առաքելությունը»:

Լուսանկարը` Դարիմիր Բանդայի

Հայերեն Русский

Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիա»-ն ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ռումինիայում

Բելգիայի արևելքում գտնվող բնական արգելոցում բռնկված հրդեհը տեղայնացվել է

«Նոա»-ի նոր գլխավոր մարզիչը Պաբլո Գարսիան է

Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում Էբոլա վարակից մահացածների թիվը հասել է 2476-ի

Ֆրանսիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Միրզոյանին արտաքին գերատեսչության ղեկավար վերանշանակվելու առթիվ

ԵՄ-ն կավելացնի Մարոկկոյին տրամադրվող ֆինանսավորումը՝ անօրինական միգրացիայի դեմ պայքարելու համար

ՈւԵՖԱ-ն քննարկում է ՖԻՖԱ-ի նախագահին անվստահություն հայտնելու հարցը

ԵԿԲ-ի նախագահը հայտարարել է, որ Եվրոպան բաց է թողել առաջին թվային հեղափոխությունը և չի կարող իրեն թույլ տալ անմասն մնալ ԱԲ ալիքից

Գերմանիայում ուժին պտտահողմի հետևանքով մեկ կին զոհվել է, կան վիրավորներ

Արտաքին գործերի նախարարի տեղակալը ավարտել է Հայդելբերգի և Քեմբրիջի համալսարանները. Վարչապետի նոր նշանակումը