Էդուարդո Էռնեկյանն Արգենտինայի երկրորդ ամենահարուստ մարդն է

2 րոպեի ընթերցում

ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինայում հաշվել են երկրի հարուստների կարողությունն ու կազմել ամենահարուստ մարդկանց հնգյակը: Այս ցանկում իր հաստատուն տեղը` երկրորդ հորիզոնականը, արդեն տարիներ շարունակ չի կորցնում հայազգի Էդուարդո Էռնեկյանը:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով richestlifestyle-ը, ցանկը կազմելիս հաշվի է առնվել Forbes-ի ցանկն ու միլիարդատերերի եկամուտները:

81-ամյա Էդուարդ Էռնեկյանը, ով հնգյակի երկրորդ հորիզոնականում է, բաժնեմասեր ունի 51 օդանավակայաններում, որոնք այս տարի նրան բերել են 1,2 միլիարդ դոլարի եկամուտ: Ընդհանուր առմամբ, Էռնեկյանի հարստությունը կազմում է 1,9 միլիարդ դոլար, ինչի շնորհիվ նա, ըստ Forbes-ի, աշխարհի ամենահարուստ հազար անձանց ցանկում զբաղեցնում է 960-րդ հորիզոնականը:

Առաջին հորիզոնականում Կառլոս եւ Ալեխանդրո Բուլհերոնի եղբայրներն են: Նրանց ընդհանուր հարստությունը կազմում է 5,8 միլիարդ դոլար: Բուլհերոնի եղբայրներին է պատկանում Pan American energy ընկերության 40 տոկոսը: Հնգյակում են Ալբերտո Ռոեմերոսը, ով ունի դեղատների ամենամեծ ցանկը Արգենտինայում: Գերմանիայից գաղթած Ռոեմերոսի հարստությունը կազմում է 1,5 միլիարդ դոլար: Էներգետիկ ոլորտի մագնատ Գրեգորիո Պերեզ Քոմպանքի հարստությունը կրկին կազմում է 1,5 միլիարդ դոլար:

Հնգյակի միակ կին միլիարդատերը Մարիա Ինես դե Լաֆուենտե Լակրոզեն է: Նրա մայրը` Ամալյա Լակրոզե Ֆարտաբատը տարիներ շարունակ համարվել է Արգենտինայի ամենահարուստ կինը: Մարիա Ինեսն իր երեք երեխաների հետ բիզնես գործունեություն է ծավալում, նաեւ ունի արվեստի գործերի մեծ հավաքածու: Նրա կարողությունը կազմում է 1,2 միլիարդ դոլար:

Հայերեն English Русский

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին արտագնա խաղում ոչ-ոքի ավարտեց հանդիպումըՉեռնոգորիայի հետ

Ադրբեջանն ու Պակիստանը համատեղ հատուկ զորավարժություններ են անցկացրել

ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են Հայաստան–Բելգիա համագործակցության զարգացման հարցերը

Հայաստանի պաշտոնյաները Սանկտ Պետերբուրգում ներկայացրել են միգրացիոն հոսքերի վերահսկման իրենց փորձը

Կամո Ցուցուլյանը Դուշանբեում ներկայացրել է ոստիկանության բարեփոխումներն ու հանցավորության դեմ պայքարի մարտահրավերները

Ռուբիոն ու Բայրամովը քննարկել են Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը

Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է

Միրզոյանն ու Փեզեշքիանը քննարկել են ենթակառուցվածքների զարգացման և էներգետիկ համագործակցության ծրագրերը

ՏԿԵ նախարարը ու Լայպցիգի քաղաքապետը քննարկել են Հայաստանի համայնքների հետ համագործակցության հնարավորությունները

ՏԿԵ նախարարը ու թուրքական պատվիրակությունը քննարկել են Գյումրի–Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման աշխատանքները