Յաիր Աուրոնին UWC Դիլիջան քոլեջում հանդես է եկել Ցեղասպանության թեմայով դասախոսությամբ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: UWC Դիլիջան քոլեջը փետրվարի 18-ին հյուրընկալել է հայտնի պատմաբան, ցեղասպանագետ, Իսրայելի բաց համալսարանի պրոֆեսոր Յաիր Աուրոնին (Yair Auron): Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի (IDEA) հանրային կապերի բաժնից, քոլեջի ուսանողների եւ դասախոսական կազմի առջեւ նա հանդես է եկել Հայոց ցեղասպանությանը եւ Հոլոքոստին նվիրված դասախոսությամբ, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին:

Յաիր Աուրոնի հանդիպումով UWC Դիլիջան քոլեջում մեկնարկել է մարդասիրական թեմաներին վերաբերող դասախոսությունների շարքը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Նախագիծն իրականացվում է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի եւ UWC Դիլիջան քոլեջի համատեղ նախաձեռնությամբ: Նախատեսվում է, որ տարվա ընթացքում քոլեջը կհյուրընկալի մարդասիրության ոլորտում հայտնի գիտնականների եւ մասնագետների, ովքեր թեմայի շրջանակում դասախոսություններ կկարդան ուսանողների համար:

«Լիովին անտեղի կլիներ ցեղասպանությանը նվիրված դասախոսությունը որակել «հաճելի», բայց Յաիր Աուրոնը «ստիպեց» քոլեջի եւ Դիլիջանի Երիտասարդական կենտրոնի մեծ լսարանին ավելի քան երկու ժամ կլանված ունկնդրել իրեն», - ասել է UWC Դիլիջան քոլեջի տնօրեն Ջոն Փադըֆութը:

«Մեզ համար պատիվ էր հյուրընկալել նման անվանի գիտնականի` այդպիսով սկսելով Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված միջոցառումների շարքը: Հատկանշական է, որ Աուրոնի դասախոսությամբ հատկապես հետաքրքրված էին Մերձավոր Արեւելքի երկրների ուսանողները` Լիբանան, Սիրիա, Պաղեստին, ինչպես նաեւ Իսրայել: Նրանք դրական եւ երախտապարտ մոտեցում էին ցուցաբերում դասախոսության եւ անհատապես Յաիր Աուրոնի նկատմամբ»,-ընդգծել է Ջոն Փադըֆութը:

Յաիր Աուրոնը «Զորյան» ինստիտուտի, ինչպես նաեւ Երուսաղեմի Հոլոքոստի եւ ցեղասպանության ինստիտուտի գիտական խորհուրդների անդամ է, հայտնի է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իր գործունեությամբ: Նա նաեւ Հայոց ցեղասպանության եւ Հոլոքոստի մասին պատմող «Անընդունելի անտարբերություն» գրքի հեղինակն է:

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) բարեգործական հիմնադրամն իրականացնում է երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված երկարաժամկետ ծրագրեր, որոնք կօգնեն գոյատևումից անցում կատարել դեպի բարեկեցություն: Հիմնադրամի առանցքային ծրագրերից են UWC Դիլիջան քոլեջի, «Տաթևի վերածնունդ», Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցու վերականգնման, Դիլիջանի զարգացման ծրագրերը:

Հայերեն Русский

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը