Հայաստանն ու Ռուսաստանը միասին կհաղթահարեն Գյումրիի ողբերգությունը. Իվան Վոլինկին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը «Россия 24» հեռուստաընկերությանը տված հացազրույցում հայտարարել է, որ Գյումրիում հունվարի 12-ին կատարված ողբերգությունը Հայաստանի եւ Ռուսաստանի ընդհանուր ցավն է, եւ նման գազանությունը չունի արդարացում, չունի ազգային եւ պետական պատկանելություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, Վոլինկինը նշել է, որ դժվարանում է անհրաժեշտ բառեր գտնել կատարվածի մասին:

«Հայաստանում ՌԴ դեսպանատան աշխատակիցները ցնցվել էին, երբ իմացան կատարվածի մասին: Այն դարձավ համընդհանուր ցավ, ողբերգություն ինչպես հայ, այնպես էլ ռուս ժողովրդի համար: Ես հասկանում եւ ընդունում եմ կատարվածի առնչությամբ հասարակության զգացմունքային արձագանքը: Կցանկանայի եւս մեկ անգամ իմ ցավակցությունը հայտնել անմեղ զոհերի հարազատներին, գյումրեցիներին, ողջ հայ ժողովրդին»,- ասել է դեսպանը:

Նա շեշտել է, որ հայկական եւ ռուսական պատասխանատու մարմինները համատեղ իրականացնում են գործի քննություն: «Այն պետք է լինի օբյեկտիվ եւ համապարփակ: Ես համոզված եմ, որ հանցագործը կկրի պատիժ օրենքի ողջ խստությամբ: Հայ-ռուսական բարեկամության դարավոր պատմության մեջ եղել են բարդ էջեր, բայց մենք միշտ կարողացել ենք հաղթահարել դժվարությունները համատեղ ջանքերով` աջակցելով միմյանց: Հավատում եմ, որ այդպես կլինի նաեւ հիմա»,- ընդգծել էԻվան Վոլինկինը:

Հայերեն English Русский

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից