Իրավունք

Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդներին տրամադրվել է հանրային պաշտպան

1 րոպեի ընթերցում

Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդներին տրամադրվել է հանրային պաշտպան

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Գյումրի քաղաքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սպանության փաստի առթիվ հարուցված քրեական գործով տուժողների իրավահաջորդներ Եգոր Ադամյանը, Լուսինե Ավետիսյանը և Ռիտա Պետրոսյանը դիմել են Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին՝ անվճար հիմունքներով իրավաբանական օգնություն տրամադրելու հարցով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրինՀայաստանի Հանրապետությանփաստաբանների պալատիմամուլի ծառայությունից,Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալի 30.01.2015թ. որոշմամբ տուժողների իրավահաջորդներ Եգոր Ադամյանին, Լուսինե Ավետիսյանին և Ռիտա Պետրոսյանին տրամադրվել է հանրային պաշտպան։

Հաշվի առնելով փաստաբանների արձագանքները տուժողների իրավահաջորդներին պաշտպանելու հարցում, մյուս իրավահաջորդների շահերի պաշտպանությունը կկազմակերպվի կամավոր հիմունքներով ներգրավվող փաստաբանների միջոցով։

Վերոհիշյալ քրեական գործով Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը ապահովելու է մեղադրյալի և տուժողների իրավահաջորդների հանրային պաշտպանների աշխատանքային անկախությունը և ազատությունը՝ շահերի բախումների հնարավորությունը բացառելու նպատակով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում