Տնտեսություն

Կառավարությունը կհանդիպի առևտրականներին. գործադիրը կատարել է բոլոր պայմանավորվածությունները

4 րոպեի ընթերցում

Կառավարությունը կհանդիպի առևտրականներին. գործադիրը կատարել է բոլոր պայմանավորվածությունները

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի կառավարությունը հանդիպում կկազմակերպի բողոքի ակցիաներ անցկացնող տարբեր տոնավաճառների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու նրանց բարձրացրած հարցերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին ՀՀ կառավարության նիստում հայատարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Վարչապետի խնդրանքով ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը ներկայացրեց «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի շուրջ տնտեսվարողների հետ նախորդ տարի ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:

Միրումյանի խոսքով՝ նոր օրենքը, որն ընդունվեց նախորդ տարվա հունիսին, նախատեսում էր փոխզիջումային տաբերակ: Մասնավորապես, պետությունը շեշտակիորեն նվազեցրեց հարկային բեռը՝ սահմանելով փաստաթղթավորման պարտադիր պահանջ: «Օրենքի կիրառումը նախորդ տարվա հոկտեմբերի մեկից տեղափոխվեց մինչ փետրվարի մեկը, ինչը պայմանավորված էր չկարգավորված հարցերով, որոնք գործընթացի իրականացումը դժվարացնում էին: Կային բազմաթիվ տնտեսավարողներ, ովքեր ՀՀ-ի տարածքից դուրս կատարում էին ապրանքային ձեռքբերումներ, սակայն տեղափոխությունը կատարում էին մասնագիտացված կազմակերպության միջոցով, ովքեր փաստաթղթով չէին աշխատում: Կառավարությունն այդ նպատակով ընդունեց նոր նախագիծ, որով կարգավորվեց այդ խնդիրը: Մյուս հարցը վերաբերում էր գույքագրման սահմանված ձևին, որն, ըստ տնտեսավարողների, մատչելի չէր: Մենք վերանայեցինք նաև այդ ձևը և էականորեն հեշտացվեց ապրանքների գույքագրման կարգը, որը պետք է ներկայացնվի ընդամենը մեկ անգամ՝ ներկայացնելով ապրանքախմբի անվանումը և քանակը»,- ասաց Միրումյանը: Նրա խոսքով՝ հաջորդ հարցը վերաբերում էր օրենքի շուրջ իրազեկման խնդիրներին: Ըստ փոխնախարարի, այս ընթացքում հասարակական կազմակերպությունները բազմաթիվ հանդիպումներ են ունեցել տնտեսավարողների հետ, իրազեկել նրանց՝ գործընթացը կազմակերպելու համար:

ՀՀ վարչապետն արձագանքելով նշեց, որ այսօր կազմակերպվելու է հանդիպում տնտեսավարողների հետ և փաստեց, որ կառավարությունը նրանց հետ ինչ պայմանավորվել էր, կատարել է:Ի դեպ, ՓՄՁ-ների ներկայացուցիչները կրկին հավաքվել են կառավարության շենքի առջև:

Փետրվարի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» ՀՀ նոր օրենքով առաջարկվում է փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների համար շրջանառության հարկի դրույքաչափը 3,5 տոկոսից նվազեցնել 1 տոկոսի, միաժամանակ, տնտեսավարողները պարտավորվելու են գործունեություն ծավալել հստակ փաստաթղթաշրջանառությամբ: Առևտրականները հայտարարեցին, որ ցանկանում ենգործունեություն ծավալել նախկինի պես՝ վճարելով հաստատագրված վճար և իրենց պահանջն է՝ կասեցնել նոր օրենքի կիրառումը: Օրենքն ուժի մեջ պետք է մտներ 2014 թվականի նոյեմբերից 1-ից, սակայն բողոքի ակցիաներից հետո օրենքի գործողության ժամկետը հետաձգվեց մինչև փետրվարի 1-ը։ Նոր փոփոխությամբ առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում տնտեսավարողը նախազգուշացվելու է, երկրորդ անգամ՝տուգանվելու 20 հազար դրամով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով: Ավելի վաղ գործադիրի ներկայացուցիչները նշում էին, որ օրենքն ուղղված է խոշոր բիզնեսին՝ նրան հարկային դաշտ բերելու համար:

Հայաստանը Զարգացման ֆրանսիական գործակալությունից 75 մլն եվրո վարկ կվերցնի. ստորագրվել է համաձայնագիր

Տնտեսություն

Հայաստանը Զարգացման ֆրանսիական գործակալությունից 75 մլն եվրո վարկ կվերցնի. ստորագրվել է համաձայնագիր

Բնակարանների առուվաճառքի գործարքներն ավելացել են. անշարժ գույքի գործակալությունը երկրորդային շուկայում պասիվություն է նկատում

Տնտեսություն

Բնակարանների առուվաճառքի գործարքներն ավելացել են. անշարժ գույքի գործակալությունը երկրորդային շուկայում պասիվություն է նկատում

Եվրոպական ինդեքսներ - 26/06/24

Տնտեսություն

Եվրոպական ինդեքսներ - 26/06/24

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 26//06/24

Տնտեսություն

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 26//06/24

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ - 26/06/24

Տնտեսություն

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ - 26/06/24

Նավթի գները նվազել են - 26/06/24

Տնտեսություն

Նավթի գները նվազել են - 26/06/24

ՀՀ ֆինանսների եւ ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարարները քննարկել են առկա համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր

Տնտեսություն

ՀՀ ֆինանսների եւ ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարարները քննարկել են առկա համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր

Տնտեսություն

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 26/06/24

Ասիական ինդեքսներ - 26/06/24

Տնտեսություն

Ասիական ինդեքսներ - 26/06/24

Եվրոպական ինդեքսներ- 25/06/24

Տնտեսություն

Եվրոպական ինդեքսներ- 25/06/24

Ամերիկյան ինդեքսներ- 25/06/24

Տնտեսություն

Ամերիկյան ինդեքսներ- 25/06/24

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում