Մշակույթ

Օպերային թատրոնում հարգեցին Գյումրիի անմեղ զոհերի հիշատակը

1 րոպեի ընթերցում

Օպերային թատրոնում հարգեցին Գյումրիի անմեղ զոհերի հիշատակը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում համերգ կազմակերպվեց՝ ի հիշատակ Գյումրիում տեղի ունեցած ոճրագործության անմեղ զոհերի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հունվարի 21-ին անցկացված երեկոյին մասնակցեցին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը, երգչախումբը և մենակատարները: Միջոցառման մուտքն ազատ էր:

Հիշատակի համերգի մեկնարկին մասնակիցները հոտնկայս արտասանեցին «Հայր մեր»-ը: Հնչեցին Վերդիի, Կատալինիի, Եկմալյանիի, Պուչինիի, Մելիքյանի, Կոմիտասի և այլ կոմպոզիտորների ստեղծագործագործությունները:

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, իսկ նրանց մահը վրա է հասել հրազենից արձակված կրակոցների հետեւանքով։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, որտեղ հունվարի 19-ին մահացել էր։Կասկածյալ Վալերի Պերմյակովին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում