Մշակույթ

Ֆիլհարմոնիկը համերգ կնվիրի Ավետիսյանների ընտանիքի հիշատակին

1 րոպեի ընթերցում

Ֆիլհարմոնիկը համերգ կնվիրի Ավետիսյանների ընտանիքի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգ կնվիրի՝ ի հիշատակ Գյումրիում սպանդի հետևանքով զոհված Ավետիսյանների ընտանիքի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀԱՖՆ մամուլի ծառայությունից, համերգը տեղի կունենա հունվարի 23-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Նվագախմբի հետ ելույթ կունենա ջութակահարուհի Լառա Բոշկորը(Գերմանիա): Երեկոյի ընթացքում կհնչի Բրամսի Ջութակի կոնցերտը, ինչպես նաև Բրամսի թիվ 4 սիմֆոնիան: Որպես դիրիժորհանդես կգա Հարություն Արզումանյանը:

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, իսկ նրանց մահը վրա է հասել հրազենից արձակված կրակոցների հետեւանքով։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, որտեղ հունվարի 19-ին մահացել էր։Կասկածյալ Վալերի Պերմյակովին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում