Facebook –ը գլոբալ տնտեսության մեջ իր ներդրումը գնահատել Է 227 մլրդ դոլար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գլոբալ տնտեսության մեջ Facebook –ի ներդրումը, 2014 թվականի արդյունքներով, գնահատվել Է 227 մլրդ դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում Է Deloitte & Touche կոնսալտինգային ընկերության հետազոտությունը, որն անցկացվել Է Facebook –ի պատվերով:

Փորձագետները վերլուծել են, թե Facebook –ի պրոդուկտները ինչպես են խթանել տնտեսության աճն ամբողջ աշխարհում: Ընդսմին հաշվի են առնվել ոչ միայն Facebook –ի եկամուտները, անցյալ տարվա առաջին երեք եռամսյակների արդյունքներով սոցիալական ցանցի հասույթը կազմել Է մոտավորապես 8,6 մլրդ դոլար, ինչը Էականորեն պակաս Է նշված գումարից:

Հետազոտությունը հաշվի Է առել Facebook –ում Էջերի աջակցությունից բիզնես-ընկերությունների ուղղակի եւ անուղղակի եկամուտները, Facebook –ի հարթակում շարժական հավելվածներից եւ խաղերից մշակողների եկամուտները, ինչպես նաեւ այն սարքերի եւ ինտերնետ-միացման ծառայությունների պահանջարկը, որը պայմանավորված Է Facebook-ով:

«Մեր հետազոտությունը ցույց Է տալիս, որ Facebook –ը խթանում Է գլոբալ տնտեսությունը՝ տրամադրելով նոր հնարավորություններ, միացնելով մարդկանց ու բիզնեսը, նվազեցնելով խոչընդոտները մարկետինգային ակտիվության համար եւ աջակցելով ինովացիաներին»,-գրում Է Deloitte & Touche-ի ներկայացուցիչ Ջոլիոն Բարքերը:

Վերլուծաբանների տվյալներով՝ 2014 թվականին Facebook –ն օգնել Է մոտավորապես 4,5 մլն աշխատատեղ ստեղծել ամբողջ աշխարհում:

Facebook –ի գլոբալ լսարանն ամսական ներառում Է ավելի քան 1,35 մլրդ օգտատեր:

Հայերեն Русский

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը