Հանցագործն ու նա, ով կարող է կանգնած լինել նրա ետեւում, արժանի պատիժ կստանան. ՌԴ դեսպանություն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը Գյումրիի ոճրագործության եւ վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ ցավակցական հայտարարություն է տարածել` նշելով. «Սգում ենք ողջ հայ ժողովրդի հետ»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով դեսպանության կայքէջը, հայտարարության մեջ ասվում է. «Մինչ վերջին պահը բոլորս հույս ունեինք եւ աղոթում էինք Սերյոժա Ավետիսյանի համար, ում կյանքի համար պայքարում էին հայ եւ ռուս բժիշկները: Ցավոք, հրաշք չեղավ` չնայած բոլորս դրան այնքան սպասում էինք ու հավատում: Երեխայի կորուստը սարսափելի ցավ է: Բառեր չկան, որոնք ինչ-որ կերպ կթեթեւացնեն տեղի ունեցած սարսափելի ողբերգության ցավը: Բայց նաեւ այս իրավիճակում պետք է մարդ մնալ: Մեծամասնությունն ամեն ինչ հասկանում է: Սուգը ողբ է ու աղոթք: Բոլորս տեղի ունեցած ողբերգությունից դասեր պետք է քաղենք, անենք ամենը, որպեսզի նման բան երբեք չկրկնվի: Կարող ենք վստահեցնել, որ հանցագործն ու նա, ով կարող է կանգնած լինել նրա ետեւում, արժանի պատիժ կստանան»:

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն:Երեխայի առողջական վիճակը հունվարի 19-ին վատացել էր: Խորացել էր երիկամային և սրտանոթային անբավարարությունը:Սերյոժա Ավետիսյանի կյանքը փրկել չհաջողվեց: Հունվարի 19-ին, ժամը 17:02-ին երեխայի մոտ արձանագրվեց կենսաբանական մահ: Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության եւ փոքրիկ Սերյոժային բազմաթիվ վնասվածքներ հասցնելու գործով մեղադրյալը Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմական բազայի զինծառայող Վալերի Պերմյակովն է:

Հայերեն English Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան