ՀԲ-ի դրական եզրակացության դեպքում «Նաիրիտը» կվերագործարկվի

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային բանկի մասնագետները մոտ օրերս կժամանեն Երևան և «Նաիրիտ» գործարանում տեխնիկական աուդիտ կանցկացնեն:

Այս մասին տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը` խոսելով «Նաիրիտ» գործարանի հետագա ճակատագրի մասին: «Մենք արդեն դիմել էինք Համաշխարհային բանկին ուսումնասիրության անցկացման համար, և բանկը դեկտեմբերից սկսել է տեխնիկական աուդիտի հետ կապված նախնական աշխատանքներ իրականացնել: Մոտ օրերս ՀԲ մասնագետները կայցելեն Երևան: «Նաիրիտի» աշխատակիցները ևս մասնակից կդառնան ուսումնասիրությանը, որպեսզի այն լինարժեք լինի: Նախնական պայմանավորվածության համաձայն` այդ աշխատանքները կավարտվեն մինչև փետրվարի վերջ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց նախարարը:

Զախարյանը տեղեկացրեց, որ ՀԲ ուսումնասիորություններից և առաջարկություններից հետո ՀՀ կառավարությունը համապատասխան որոշում կկայացնի: «Դրական եզրակացության դեպքում խորուրդը կնախապարտաստի մրցութային փաթեթ հետագա վերագործարկման հետ կապված: Հանրապետության ղեկավարությունը շահագրգիռ է , որ «Նաիրիտ»ը վերագործարկվի: Այդ պարագայում գործարանում կաշխատեն 600-700 աշխատակիցներ»,- ասաց Զախարյանը:

Էներգետիկայի նախարարը նաև նշեց, որ «Նաիրիտի» աշխատակիցներին խոստացվել է տրամադրել ևս մեկ աշխատավարձ հունվար ամսին, իսկ աշխատակիցների կրճատման գործընթացը կշարունակվի մինչ փետրվար, որից հետո նոր պայմանագրեր կկնքվեն միայն 478 աշխատակցի հետ:

«Նաիրիտ» արհեստական կաուչուկ արտադրող գործարանը հիմնվել է 1940 թվականին: Այն նախկին ԽՍՀՄ երկրներին և ներքին շուկային մատակարարել է մոտ 34 տեսակի քիմիական արտադրանք։ «Նաիրիտ»-ն ԱՊՀ-ում և Եվրոպայի երկրներում քլորոպրենային կաուչուկների և լատեքսների միակ արտադրողն է: «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ում ձևակերպված են ավելի քան 2000 աշխատակից, որոնցից ավելի քան 1300-ը հարկադիր պարապուրդում են: «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի պարտքն այսօր կազմում է արդեն 102 մլրդ դրամ, որից 63-ը` վարկային պարտավորություններ են, իսկ 6 մլրդ դրամը` աշխատավարձի գծով պարտքը, 20 միլիարդը պարտք է Երեւանի ՋԷԿ-ին, 8,5 միլիարդը` բյուջետային պարտք է, 1,4 միլիարդը պարտք է «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը, իսկ 1,2 միլիարդը` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը:

Հայերեն English Русский

ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում

Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ

Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ

ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը

ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի

Փաշինյանը ՌԴ նախագահին հայտնել է, թե երբ հնարավոր կլինի ԵՄ–ին անդամագրման համար Հայաստանում հանրաքվե անցկացնել

Փաշինյանը Պուտինին խնդրել է միջոցներ ձեռնարկել հայաստանյան ապրանքների ներմուծման հետ կապված խնդիրները կարգավորելու ուղղությամբ

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը

Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր

Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-ին և 29-ին կլինեն վթարային ջրանջատումներ