Պատգամավորը համարում է, որ Փարիզի ահաբեկչությունը քաղաքական նկատառումներով հաշվարկված ծրագիր էր

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունը «Իսլամական պետության» մեսիջն էր ամբողջ աշխարհին, որ ինքը ոչ միայն Մերձավոր Արևելքում է, այլ նաև Եվրոպայում, և խմբավորումը նման մեթոդներով փորձելու է լուծել իրենց խնդիրները:

Հունվարի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը: «Ֆրանսիան այն երկիրն է, որտեղ ցանկացած մարդ կարող է պայքարել իր իրավունքների համար և հասնել արդարության: Սակայն այս դեպքում տվյալ գործողությունն իրականացրած անձինք իրենց իրավունքների համար չէին պայքարում, այլ փորձեցին ցույց տալ ամբողջ աշխարհին, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն արդեն Եվրոպայում է և իր խնդիրները լուծելու է հենց նման մեթոդներով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց պատգամավորը:

Անդրադառնալով հունվարի 11-ին Փարիզում տեղի ունեցած միասնության երթին՝ նվիրված Ֆրանսիայի մայրաքաղաքում հունվարի 7-9-ը իրականացված ահաբեկչությունների զոհերի հիշատակին, որին մասնակցել են շուրջ 50 երկրների ղեկավարներ՝ Թևան Պողոսյանն ընդգծեց, որ քաղաքակիրթ աշխարհն այդ երթով ցույց տվեց, որ դեմ է մարդասպանություններին և ահաբեկչություններին: Նա ընդգծեց, որ նման դեպքերից պետք է անել հետևություններ, հարգել մյուսների հավատը և իրավունքները՝ միևնույն ժամանակ պայքարելով սեփական իրավունքների համար, իսկ այդ պայքարի ճանապարհին բոլորը պետք է հայտնաբերեն չարը և առաջին հերթին պայքարեն դրա դեմ:

Պատգամավորը չհամաձայնեց այն մտքի հետ, թե այս ահաբեկչությունը Եվրոպայի վատ միգրացիոն քաղաքականության հետևանքն է: Նա ընդգծեց, որ այստեղ խնդիրը ոչ թե միգրացիոն քաղաքականությունն է, այլ մարդկանց ընկալումները: Նրա խոսքով՝ սա քաղաքական նկատառումներով հաշվարկված ծրագիր էր, որը դեռ պետք է հասկանալ, թե ուր է տանելու:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանն էլ հակադարձեց տեսակետին, թե Փարիզի ահաբեկչությունը տեղի է ունեցել կրոնական հողի վրա: Նա նկատեց, որ հունվարի 11-ին կայացած սգո երթին իսլամական աշխարհը ցույց է տվել, որ գտնվում է քաղաքակրթական այն ճամբարում, որտեղ դատապարտելի են նման երևույթները:

Նա կարծիք հայտնեց, որ այսքանից հետո ոչ միայն Ֆրանսիայում, այլև ամբողջ Եվրոպայում և աշխարհում կխստացվեն հակաահաբեկչական միջոցառումները՝ նման դեպքերը բացառելու համար: «Ես կարծում եմ, որ Եվրոպան նոր պայքար կսկսի մարդկային արժեքների, իրավունքների հաստատման համար, որովհետև կարող եմ ասել, որ վերջին տարիներին այդ պայքարը մի փոքր «նստել էր» և ավելի շատ բյուրոկրատական բնույթ էր կրում»,- ասաց Սեդրակյանը:

ՖրանսիայիմայրաքաղաքՓարիզումCharlie Hebdoխմբագրությանվրաահաբեկչական հարձակմանհետևանքովզոհվելէ12մարդ՝10լրագրող,որոնցթվում`ամսագրիգլխավոր խմբագիրՍտեֆանՇարբոնիեն։Ահաբեկչականհարձակումըմասնագետներըկապումեն ամսագրումզետեղվածսուրծաղրանկարներիհետ։ Ահաբեկչական գործողությունն իրականացրած Կուաշի եղբայրները Ֆրանսիայի ոստիկանության իրականացրած գործողության արդյունքում սպանվել են: Հունվարի 11-ին Փարիզում տեղի է ունեցել ահաբեկչության և անհանդուրժողականության դեմ պայքարում միջազգային հանրության միասնությունը խորհրդանշող երթ, որին մասնակցել են շուրջ հինգ տասնյակ պետությունների, կառավարությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, արտգործնախարարներ։ Երթին մասնակց ել է նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում