Փաստ մեկնաբանությամբ

2008թ. ֆինանսատնտեսական ճգնաժամի դասեր. պատմության կրկնություն

6 րոպեի ընթերցում

2008թ. ֆինանսատնտեսական ճգնաժամի դասեր. պատմության կրկնություն

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում դրամի կտրուկ արժեզրկումը վատատեսական տրամադրություններ ստեղծեց ինչպես ֆինանսական շուկայի խաղացողների, այնպես էլ բնակչության շրջանում։ Նոյեմբերի 24-ին սկիզբ առած արժեզրկումն իր ծավալով և բացասական սպասումներով անկանխատեսելի էր։ Եթե նոյեմբերի սկզբին դոլարի միջին փոխարժեքը Հայաստանում տատանվում էր 410-415 դրամի շրջանակում, ապա ամսվա վերջին դոլարը սկսեց վաճառվել 430-433 դրամով, իսկ արդեն դեկտեմբերի 17-ին ԱՄՆ դոլար հնարավոր էր ձեռք բերել ավելի քան 560 դրամ վճարելու դեպքում։ Սակայն պետք է հաշվի առնել մի կարևոր հանգամանք. ԱՄՆ դոլարի դիրքերը ամրապնդվել են աշխարհի շատ պետություններում։ Այս պարագայում ստեղծված իրավիճակը նմանվում է ոչ այնքան դրամի արժեզրկման, որքան դոլարի արժևորման։ Աշխարհում դոլարի գերարժևորման մասին են խոսում նաև Արժույթի միջազգային հիմնադրամը և այլ միջազգային ֆինանսական կառույցներ, որոնք հաջորդ տարվա համար կանխատեսում են ԱՄՆ տնտեսության շուրջ 3 տոկոս աճ: Դոլարի կայունացման ֆոնին թուլացել են նույնիսկ եվրոյի դիրքերը։ Փորձագիտական դաշտում արդեն հնչում են գնահատականներ, որ դա կարող է Եվրագոտում ֆինանսական ճգնաժամի նոր ալիք բարձրացնել։

Դրամի արժեզրկումը Հայաստանում ձևավորել է նաև բարձր գնաճային միջավայր, և չնայած այն հանգամանքին, որ պաշտոնական մակարդակով խոսվում է մինչև 5 տոկոս գնաճի մասին, սակայն սպառողները հնչեցնում են ավելի բարձր՝ 10-15 տոկոս գնաճային ցուցանիշներ։ Թանկացումները նկատվում են հատկապես ներկրված ապրանքների մասով, որին գումարվում է նաև նախատոնական՝ ամենամյա դարձած գնաճը։

Պետք է նկատել, որ Հայաստանում նմանատիպ բացասական սպասումների ֆոն էր ձևավորվել նաև 2008 թվականին, երբ համաշխարհային ֆինանսական ճգնաժամը հասավ մեր երկիր։ ՀՀ տնտեսության մեջ ֆինանսատնտեսական ճգնաժամը պարզորոշ դրսեւորվեց 2008թ. հոկտեմբերից։ Այդ ընթացքում ֆինանսական շուկայում նկատվեց որոշակի խուճապ, թեև բանկերի եւ այլ ֆինանսական կազմակերպությունների լիկվիդայնության խնդիրն ակնառու չէր։ Ֆինանսական ճգնաժամը մեզ մոտ դրսևորվեց մի քանի հատկանիշներով. նախ կրճատվեցին մասնավոր տրասնֆերտները, ապա սպառողական շուկաներում նվազեց պահանջարկը և վերջիվերջո անկում ապրեց ՀՀ տնտեսություն ներհոսող ներդրումների ծավալը։

Տնտեսության մեջ պահանջարկի աստիճանական նվազումը եւ ռիսկայնության մեծացումն անրադարձավ նաեւ բանկերի վարքագծի վրա։ Առևտրային բանկերը աստիճանաբար սկսեցին դրսեւորել պահպանողական` ռիսկ չվերցնելու վարքագիծ։ Ընդ որում, էապես նվազեցին վարկավորման ծավալների աճի տեմպերը։

Վերհիշելով 2008 թ. ֆինանսատնտեսական ճգնաժամի մուտքը Հայաստան՝ պետք է նկատել նաև, որ այդ ժամանակ հանրապետությունում ձևավորված էր բարձր գնաճային միջավայր, որը պահպանվեց մինչև տարեվերջ։ Ստեղծված իրավիճակը կարգավորելու համար Հայաստանի կենտրոնական բանկը ընդլայնում էր իր դրամավարկային քաղաքականությունը։ Ավելին, ԿԲ-ն սկսեց իրականացնել նաև պետական արժեթղթերի մեծածավալ գնումներ` օժանդակելով կառավարության կողմից թողարկումների ծավալների ընդլայմանը։

Տնտեսական ճգնաժամերի ընթացքում սովորաբար առաջ է գալիս ֆինանսական կայունություն-գնաճ երկընտրանքը, թեև երկարաժամկետ հատվածում կենտրոնական բանկերը գրեթե միշտ նախապատվությունը տալիս են ֆինանսական կայունությանը։ Շատ դեպքերում ԿԲ-ները ֆինանսական կայունությունը ապահովելու համար կատարում են մեծ ներարկումներ։ Գրեթե նույն իրավիճակում էր հայտնվել ՀՀ կենտրոնական բանկը 2008 թվականին, սակայն այդ դեպքում առկա էր փոխարժեք-ֆինանսական կայունություն երկընտրանքը։

Մի քանի ամիս շարունակ Հայաստանում փոխարժեքն ամրագրված էր պահվում, որպեսզի ֆինանսական շուկաները հնարավորություն ունենան ճշգրտելու իրենց դիրքերը, իսկ փոխարժեքի ազատականացումից հետո, ՀՀ ԿԲ-ն կտրուկ բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը` զսպելու փոխարժեքի արժեզրկմանը հաջորդող սպեկուլյատիվ դրսևորումները։

Առաջին հայացքից նմանատիպ իրավիճակ է նաև հիմա, թեև տնտեսական հնարավոր ճգնաժամի մասին վկայող ազդակները դեռ թույլ են։ Պետք է նկատել, որ առկա տնտեսական զարգացումներին Հայաստանում գումարվում են նաև աշխարհաքաղաքական խնդիրները։ Ռուսաստանյան տնտեսության հետ սերտ կապերի մեջ գնվող Հայաստանում դրամի փոխարժեքի ձևավորման վրա ազդում է նաև ռուբլու փոխարժեքը։ Վերջինս արդեն իսկ հասել է իր պատմական նվազագույն ցուցանիշին՝ կազմելով 80,1ռուբլի 1 դոլարի դիմաց։ Ռուսաստանի տնտեսությունն, իր հերթին, կախվածություն ունի նավթի գներից, որոնք աներևակայելի անկում գրանցեցին 2014 թվականի ընթացքում։ Փոխարժեքի վրա ազդող այս հանգամանքներին գումարվում են նաև խուճապային տրամադրությունները, որիարդյունքում ազգային արժույթի արժեզրկումն ավելի է արագանում։ Դրամի կայունությունն այս դեպքում կախված է ոչ միայն Կենտրոնական բանկի քաղաքականությունից, այլև հասարակության մեջ առկա սպասումներից։

Գոհար Ավետիսյան

Վերլուծաբանն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացի համար անհրաժեշտ նախապայմաններ չի տեսնում

Քաղաքականություն

Վերլուծաբանն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացի համար անհրաժեշտ նախապայմաններ չի տեսնում

Հայաստանը ցանկացած հարթակում պետք է պնդի Գրանադայի օրակարգը․ վերլուծաբանը՝ Ալմաթիում Միրզոյան-Բայրամով սպասվող հանդիպման մասին

Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանը ցանկացած հարթակում պետք է պնդի Գրանադայի օրակարգը․ վերլուծաբանը՝ Ալմաթիում Միրզոյան-Բայրամով սպասվող հանդիպման մասին

Հայաստանի ու ԵՄ-ի հարաբերությունների սերտացումն ուղղված չէ Իրանի դեմ․ քաղաքագետ

Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանի ու ԵՄ-ի հարաբերությունների սերտացումն ուղղված չէ Իրանի դեմ․ քաղաքագետ

Ստոլտենբերգի հայաստանյան այցն ուներ կանխարգելիչ և ռազմավարական նշանակություն. քաղաքագետի վերլուծությունը

Փաստ մեկնաբանությամբ

Ստոլտենբերգի հայաստանյան այցն ուներ կանխարգելիչ և ռազմավարական նշանակություն. քաղաքագետի վերլուծությունը

Գալիս է մի շրջան, երբ հութիները դառնում են կարևոր և ազդեցիկ ուժ Մերձավոր Արևելքում․ արաբագետ

Փաստ մեկնաբանությամբ

Գալիս է մի շրջան, երբ հութիները դառնում են կարևոր և ազդեցիկ ուժ Մերձավոր Արևելքում․ արաբագետ

Հայ-ռուսական հարաբերություններում առկա է խորը ճգնաժամ. վերլուծաբանն անդրադարձել է վերջին զարգացումներին և հնարավոր միտումներին

Փաստ մեկնաբանությամբ

Հայ-ռուսական հարաբերություններում առկա է խորը ճգնաժամ. վերլուծաբանն անդրադարձել է վերջին զարգացումներին և հնարավոր միտումներին

ՌԴ-ում նախագահական ընտրությունների գործընթացը ոչ այնքան անձանց, որքան քաղաքական պրոյեկտների պայքար է․ քաղաքագետի վերլուծությունը

Փաստ մեկնաբանությամբ

ՌԴ-ում նախագահական ընտրությունների գործընթացը ոչ այնքան անձանց, որքան քաղաքական պրոյեկտների պայքար է․ քաղաքագետի վերլուծությունը

Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության փաստաթուղթը քաղաքական առումով անչափ կարևոր է․ փորձագետ

Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության փաստաթուղթը քաղաքական առումով անչափ կարևոր է․ փորձագետ

Իրաքյան Քրդստանը Մերձավոր Արևելքում դիտարկվում է որպես փոքր Իսրայել․ քրդագետը՝ վերջին զարգացումների և իրանական ավիահարվածների մասին

Փաստ մեկնաբանությամբ

Իրաքյան Քրդստանը Մերձավոր Արևելքում դիտարկվում է որպես փոքր Իսրայել․ քրդագետը՝ վերջին զարգացումների և իրանական ավիահարվածների մասին

Ահաբեկչությունը սպասելի էր, որովհետև ցանկանում են Իրանին ներքաշել պաղեստինա-իսրայելական կոնֆլիկտի մեջ․ իրանագետի կարծիքը

Փաստ մեկնաբանությամբ

Ահաբեկչությունը սպասելի էր, որովհետև ցանկանում են Իրանին ներքաշել պաղեստինա-իսրայելական կոնֆլիկտի մեջ․ իրանագետի կարծիքը

Վրաստանին առնչվող ԵՄ որոշումը կարող է ցուցիչ լինել նաև Հայաստանի համար․ վրացագետ

Փաստ մեկնաբանությամբ

Վրաստանին առնչվող ԵՄ որոշումը կարող է ցուցիչ լինել նաև Հայաստանի համար․ վրացագետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում