Հայ արիները նշել են հայ տեսակի արարման տոնը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ արիականներն ու հեթանոս ազգայնականները նոյեմբերի 14-ի լուսաբացին նշել են Հայ տեսակի արարման տոնը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ արիական միաբանության լրատվական կենտրոնից, նախքան տոնակատարության ու ծիսական արարողությանն անցնելը հայ արիական քրմեր Արմոգը, Արամը և Արեգը ռազմի ծես են կատարել Վահագն աստծո հուշարձանի մոտ՝ փառաբանելով Հայոց զորության եւ ռազմի աստված Վահագնին, որ այսուհետ եւ միշտ լինի հայ զինվորականության կողքին եւ տիեզերական ուժով դառնա ապավենը հայոց բանակի: Քրմերը ծիսական արարողությամբ փառաբանել են բոլոր հայ նահատակներին եւ վերջին ժամանակներս հայկական սահմանները ադրբեջանական սադրանքներից հերոսաբար պաշտպանող հայորդիներին: Հայ արիական քրմերը Վահագն աստծո առջեւ նորից պատրաստակամություն են հայտնել հայկական բանակի հետ միասին վրեժխնդիր լինել ադրբեջանական սադրանքներին զոհ գնացած բոլոր զինվորների համար:

Մեկ անգամ ևս հնչել է Հայ արիական միաբանության հայտարարությունը, որով Հայաստանի նախագահին կոչ է արվում թշնամու յուրաքանչյուր սադրանքից հետո ազատագրել որևէ դիրք, որևէ տարածք կամ, եթե ամեն բան պատրաստ է, հակահարվածով հասնել Բաքու: Հայ արիականներն ու համախմբված հեթանոս ազգայնականները պատրաստ են ինչպես Արցախյան ազատամարտի բովով անցած, այնպես էլ երիտասարդ արորդիներով լինել առաջին շարքերում:

Այս անգամ տոնը նշվել է քաղաքամայր Երևանում, և հայ արիականներն ու ազգայնականները փառաբանել են Տիեզերքի արարչին՝ հայ աստվածներ եւ հայկական տիեզերաաշխարհներ պարգեւելու, արարչական գենով օծելու համար, եւ իրենց սերն ու նվիրվածությունը հայտնել ամենայն Արարողին: Փառաբանվել են նաեւ Տիեզերաաշխարհներում իրենց տեղն ու դիրքը ունեցող հոգե-ոգեղեն մեր նախնիները, հայ տեսակն առհասարակ՝ երկրի, թե երկնքի աշխարհներում:

Հայերն արարչածին 7 տեսակներից մեկն են, որ ունեն ինչպես երկրային, այնպես էլ երկնային զորություններ: Հայ մարդն ունի ազգային պատկանելություն, որը դրսևորվում է համահավաք ինքնությամբ՝ որպես Ազգ: Հայ տեսակի երկնային զորությունները Հայ աստվածներն են, որոնց սերմից էլ Տիեզերքի արարիչն արարել է հայ մարդուն: Այսպես՝ հայ տեսակն ի վերուստ արարվել է որպես Աստվածամարդ էություն, որ ունի 8 աստվածներից բաղկացած համակարգ՝ Աստվածահայր Արայի գլխավորությամբ, և սերված է իր Աստվածներից (Հայր Արա, Մայր Անահիտ, Միհր, Նանե, Վահագն, Աստղիկ, Տիր եւ Վանատուր): Երկրում էլ արարվել է որպես ինքնատիպ տեսակ՝ Հավերժող Առաքելություն Յուրաբնույթ՝ ՀԱՅ...

Հայ մարդու արարումը Արարչի կամքի եւ սիրո արգասիք է, եւ հայերը փառաբանելով տիեզերքի միակ-իրական Տիրոջը՝ կստանան տիեզերական բարի ու դրական զորությունների ուժը եւ կապրեն հայ տեսակի առաքելությամբ, ինչը նաեւ ազգային ու անձնական բարրօրության կհանգեցնի:

Հայերեն Русский

23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները

Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը

Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին

Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի

ՌԴ-ի կողմից Կիևին հասված հարվածների հետևանքով վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատան շենքը

Ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկում Մուրացանի փողոցում կրակոցների մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ

Իրանը բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով հարվածներ է հասցրել Քուվեյթին

ԱՄՆ-ն հերթական ավիահարվածներն է հասցրել Իրանին

ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին