Քաղաքագետը Բաքվի սադրիչ գործողությունը պայմանավորում է Իրանի նախագահի այցով Ադրբեջան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական Բաքուն երբեք բաց չի թողնում տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների տարածաշրջանային այցերը` ցույց տալու համար, որ հակամարտությունը սառեցված չէ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման կարծիք է հայտնել քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը` նշելով, թե ադրբեջանական ռազմուժի սադրիչ գործողություններն այս անգամ նվիրված են Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանիի պաշտոնական այցին Ադրբեջան։

«Ռոուհանին, ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները, արդեն Բաքվում է։ Պարզ է, որ նման կերպ Ալիևի վարչակազմը հերթական անգամ ընդգծեց իր հավատարմությունը հայկական պետությունների հետ իրավիճակը լարելու վաղուց մշակված քաղաքականությանը»,- ասվում է քաղաքագետի ֆեյսբուքյան գրառման մեջ: Նա հավանական է համարել այն, որ այս անգամ պաշտոնական Բաքուն կփորձի Իրանի նախագահի շուրթերից հակահայկական, կամ գոնե թե ադրբեջանցիների ունկը շոյող հայտարարություններ կորզել:

«Բայց, ակնհայտ է, որ իրենց հաշվարկներում Բաքուն սխալվել է։ Ալիևը վաղուց է կորցրել կապն իրականության հետ, և չի նկատում իր քաղաքականության միջազգային ընկալման խիստ բացասական ֆոնը։ Հայկական ուղղաթիռի խոցումը, թերևս, կդառնա այն վերջին կաթիլը, որը պակասում էր հայկական կողմի և ընդհանրապես միջազգային հանրության համբերության բաժակի բերնեբերան լցվելուն։ Կնշանակի, որ Ադրբեջանին շատ դժվար օրեր են սպասվում։ Եվ դա նրանց ընտրությունն էր։ Գիտակցված, թե ոչ` կարևոր չէ»,- ընդգծել է քաղաքագետը:

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում այսօր` նոյեմբերի 12-ին` ժամը 13.45-ի սահմաններում, ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ:Միջադեպի մանրամասները ճշտվում են:

Արծրուն Հովհաննիսյանը չի հաստատում Ադրբեջանի կողմից Արցախի ռազմօդուժի ուղղաթիռի խոցման հետեւանքով երեք զոհի մասին լուրը: Անձնակազմի հրամանատարն է եղել մայոր Սերգեյ Սահակյանը:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում