Տնտեսություն

Հայաստանը 3-4 տարի անց աշխարհին կարող է ներկայանալ որպես ոսկերչության երկիր

2 րոպեի ընթերցում

Հայաստանը 3-4 տարի անց աշխարհին կարող է ներկայանալ որպես ոսկերչության երկիր

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինչպես Շվեյցարիան հայտնի է իր արտադրած ժամացույցներով, այնպես էլ Հայաստանը հնարավորություն ունի ճանաչվելու որպես ոսկերչության երկիր: Նման համոզմունք հայտնեց Հայ ոսկերիչներ համաշխարհային միության քարտուղարՀովել Շնորհոգյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում: ՖրանսիականMoogևշվեյցարականTellusընկերություններիսեփականատերը նկատում է, որՀայաստանում ազատ տնտեսական գոտու և ընդհանրապես ոսկերչության բնագավառի զարգացման համար անհրաժեշտ է հավաքական աշխատանք, և3-4տարվա ընթացքում Հայաստանը կդառնա ոսկերչական երկիր:

«Մենք բախտավոր ենք պարոն Գևորգյանի պես նախագահ ունենալ(Հայ ոսկերիչների համաշխարհային ասոցիացիայի նախագահ (AJA) Գագիկ Գեւորգյան-հեղ.), ով մեծ ներդրում է կատարել այս ազատ տնտեսական գոտու ստեղծման գործում: Հրաշք շենք է ստացվել, որը իր նմանը չունի Երևանում:Այս շենքի մուտքի աջ կողմում մի հին գրություն կա. «Ով հայ ժողովուրդ, քո փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»: Այս գործի հաջողության համար մեզ անհրաժեշտ է հավաքական ուժը: Հայաստանում և արտերկրում մենք ունենք հզոր ուժեր, ովքեր պետք է մեկ սեղանի շուրջ հավաքվեն և Երևանում անգործ մարդ չի մնա», - ընդգծեց Հովել Շնորհոգյանը:

Հայ ոսկերիչներ համաշխարհային միության քարտուղարը նաև նշեց, որ գոյություն ունեն փոքր խոչընդոտներ` ապրանքներ ներմուծելու և արտադրելու հարցում: Նա հույս հայտնեց, որ պետությունը ոսկերիչներին նեցուկ կկանգնի և դյուրացնի այս հարցերը:

Նոյեմբերի24-ինՖրանսիայում տեղի է ունենալու կոնֆերանս՝ նվիրված Հայաստանի տնտեսությանը, որտեղ Հովել Շնորհոգյանը կներկայացնի Հայաստանում ոսկերչության բնագավառում արտադրության մակարդակն ու ցուցանիշերը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում